
ՀՀ ստիկանության մեր աղբյուրի համաձայն` երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սեփական աշխատասենյակում «գործի» պահին բռնացրել են ոստիկանության բաժիններից մեկի մի բարձրաստիճան պաշտոնյայի:
Պաշտոնյան աշխատասենյակում փակված է եղել ոստիկանության բաժին բերման ենթարկված մի երիտասարդի հետ: Անսպասելի սենյակ են ներխուժել ԱԱԾ աշխատակիցները եւ ոստիկանին ու երիտասարդին իրենց հետ տարել: Մեր թղթակցին երեկ չի հաջողվել ՀՀ ոստիկանությունից այս մասին պաշտոնական պարզաբանում ստանալ` «ուշ ժամ է, բաժնում մարդ չկա» պատճառաբանությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել