Տղամարդիկ եւ կինը հայտնել են, որ թմրամոլ են
Ապրիլի 4-ին` ժամը 21.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի մի տնից բերման են ենթարկել 46-ամյա Լիա Մ.-ին և նախկինում դատապարտվածներ 49-ամյա Գառնիկ Կ.-ին և 39-ամյա Ալբերտ Ա.-ին: Զննությամբ տնից հայտնաբերվել են ներարկիչներ և տարբեր տարաներ՝ հեղուկներով:
Բերման ենթարկվածները հայտնել են, որ իրենք թմրամոլներ են, իսկ հայտնաբերվածը պատրաստել են ներարկվելու միջոցով օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել