Ոստիկանությունը հերքում է իր աշխատակցի բռնվելու մասին լուրը
Ոստիկանությունը հերքել է այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված «Իրեղեն ապացույցով» վերնագրով հրապարակումը: Թերթը, հղում անելով «իր աղբյուրներին», տեղեկացրել էր, որ «երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սեփական աշխատասենյակում «գործի» պահին բռնացրել են ոստիկանության բաժիններից մեկի մի բարձրաստիճան պաշտոնյայի: Պաշտոնյան աշխատասենյակում փակված է եղել ոստիկանության բաժին բերման ենթարկված մի երիտասարդի հետ»:
«Պաշտոնապես հայտնում ենք, որ հրապարակման մեջ հիշատակված փաստերը չեն համապատասխանում իրականությանը»,- հաղորդում են ոստիկանությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել