HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարկոզին հրապարակում դիտել է «Երգող շատրվանները»

Երեկ երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին զբոսնել են Հանրապետության հրապարակում, դիտել «Երգող շատրվանները», ունկնդրել հատուկ Ֆրանսիայի նախագահի պետական այցի պատվին հնչող ֆրանսիական և հայկական երաժշտություն, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի կատարումներից:  ՀՀ նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ հրապարակում գտնվող երևանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter