HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտում քննարկել են սպայակազմի համար բնակելի թաղամասի հատակագիծը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաքում ՊԲ սպայական անձնակազմի համար նախատեսվող բնակելի թաղամասի գլխավոր հատակագծի եւ հանրապետական բուժմիավորման համալիրի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերին: Երկրի ղեկավարը հավանություն է տվել նոր բնակելի թաղամասի կառուցման կոնցեպցիային՝ նշելով, որ այն բոլոր առումներով պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին եւ մայրաքաղաքի ընդհանուր ճարտարապետական ոճին: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` վերոհիշյալ նախագծերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter