
Այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, գնաճը Հայաստանում կազմել է 11.5 տոկոս, իսկ պարենային ապրանքները թանկացել են 17 տոկոսով:
«ՉԻ» - Սրանք, ի դեպ, պաշտոնական տվյալներն են (իրական վիճակն անհամեմատ ավելի ծանր է), բայց մտահոգվելու կարիք չկա: Հակառակը` կարելի է նույնիսկ շնորհավորել միմյանց, որովհետև, նույն պաշտոնական վիճակագրության համաձայն, մարտին միսն էժանացել է ամբողջ 0.1 տոկոսով:
Չե՞ք նկատել: Պետք է ուշադիր կարդալ վիճակագրական տվյալները: Իսկ գիտե՞ք, թե ինչ է նշանակում «0.1 տոկոս»: Դա նշանակում է, որ տավարի մսի կիլոգրամը փետրվարին արժեր 2400 դրամ, իսկ մարտին` 2397,6 դրամ:
Որևէ մեկն այդ գնով միս տեսե՞լ է: Իհարկե, չի տեսել: Դրա համար էլ պաշտոնական վիճակագրությունը «գնանկում է արձանագրել» հենց այդ շուկայում: Ստուգել հնարավոր չէ, հետևաբար, հնարավոր չէ նաև ստախոսության մեջ մեղադրել:
Իրականությունն այն է, որ մարտին տավարի մսի գինը նույնն է մնացել, իսկ խոզի միսը թանկացել է 100 դրամով: Բայց դա կապ չունի. կարևորը վիճակագրությունն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել