HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք այլևս չենք ուզում հանդուրժել գիշատիչ քաղաքականությունը»

Ապրիլի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ բնապահպանական ակցիա` ընդդեմ իշխանությունների կողմից վարվող էկոլոգիական քաղաքականության` հանքերի անխնա շահագործման, անտառների ոչնչացման, ջրային ռեսուրսների սպառման:

Ամենամեծ խնդիրը շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների օգտագործման նկատմամբ պաշտոնյաների պատասխանատվության բացակայությունն է: Ակցիայի մասնակիցները հանդես եկան իշխանություններին ուղղված հայտարարությամբ: «Մենք այլևս չենք ուզում հանդուրժել շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նկատմամբ իշխանությունների որդեգրած գիշատիչ քաղաքականությունը: Եթե այսպես շարունակվի, ապա շուտով մենք կմնանք առանց անտառների, հողի, ջրի, օդի և առանց գալիք սերունդների: Սա ահազանգ է բոլորիս համար` և իշխանությունների, և հասարակության»,- ասված է հայտարարության մեջ: «ԷկոԼուրը» տեղեկացնում է, որ հայտարարությունը ստորագրել են ոչ միայն ակցիային մասնակցող բնապահպանները, այլև քաղաքացիներ, ովքեր նույնպես անհանգստացած են Հայաստանի էկոլոգիական իրավիճակով:

Սիլվա Ադամյան, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ Թամարա Ստեփանյան, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ Կատարինա Ղամբարյան, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ Կարինե Դանիելյան, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ Դոլորես Ղափանցյան, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ Ժոռա Առաքելյան, Հրազդանի Օրհուս կենտրոն Տիգրան Գրիգորյան, Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա, Կոտայքի մարզի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն Արսեն Արսենյան, Հրազդանի «Երեխաների աջակցության հիմնադրամ» ՀԿ Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» ՀԿ Վիկտորյա Բուռնազյան, «ԷկոԼուր» ՀԿ Սվետլանա Ասլանյան, Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն Եկատերինա Սիմոնյան, «Համագործակցություն» ՀԿ Կարինե Մատինյան, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտ Դուստրիկ Մխիթարյան, ԱԺԿ Արման Վերմիշյան, «Բուրգ» երիտասարդական բնապահպանական ՀԿ Սամվել Նավոյան, քաղաքացի Խաչիկ Չիլինգարյան, քաղաքացի Մ. Ծ. Խաչիբաբյան, իրավաբան Նարինե Պապյան, իրավաբան Լևոն Ավագյան, քաղաքացի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter