Սպանություն 1 և գողության 117 դեպք` մեկ շաբաթվա ընթացքում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 30-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 63 դեպքից բացահայտվել է 57-ը, գողության 117 դեպքից՝ 72-ը, կողոպուտի 6 դեպքից` 4-ը, խարդախության 37 դեպքից՝ 35-ը: Բացահայտվել է նաև խուլիգանության 9 դեպք:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 8, խարդախության ու խուլիգանության` 1-ական, կողոպուտի` 2 և գողության` 15 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար. 2 մարդ զոհվել է, 41-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել