HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը Աշոտյանից դժգոհ է

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սկսել է աջ ու ձախ դժգոհել երիտասարդ հանրապետականների հավատարմությունից: Նա հավատարմությունը չափում է իր գլխավոր թշնամու՝ վարչապետ Սարգսյանի հետ հարաբերության մակարդակով:

«Հրապարակի» տեղեկություններով` Արգամիչի դժգոհության թիրախներից է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը վերջին շրջանում ոչ միայն մտերմացել է վարչապետի հետ, այլեւ հնարավորինս ընդգծում է, որ նախընտրում է ինտելեկտուալ կուսակիցների հետ շփումը, ինչը նկատելի է նաեւ կառավարության նիստերում, երբ Աշոտյանը գերազանցիկի պես ցուցադրական հարգանքով զեկուցում է վարչապետին:

Աշոտյանի պահվածքն այնքան է վրդովեցրել Արգամիչին, որ վերջինս այստեղ-այնտեղ հայտարարում է, թե ինքն է աճեցրել ու մարդ դարձրել ոմանց, սակայն նրանք ձգտում են մերձենալ վերջերս ՀՀԿ-ացած Տիգրան Սարգսյանի հետ:

Աշոտյանին դատափետելու մի առիթ էլ դարձել է նրա մասնակցությունը ընդդիմադիր թերթերից մեկի լրագրողի ծննդյան տարեդարձին:

Մեկնաբանություններ (1)

ara
Argamich Ashotyanin ognir, vor dprocnerum veracni dramahavaq@. Et mard@ shat e uzum vor ayd erevuyt@ verana bayc chi karoxanum veracni. Du Argamich jan gone patmutyan mej kmnas vorpes dramahavaqutyan@ verj dnox petakan gorcich. Hankarc chaseq, vor da Dzer gorc@ che. Es Dzez lav em chanachum, mi korcreq patmutyan mej mnalu, ev joxovrdi srtum grvelu ayd shans@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter