HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զորակցություն են հայտնում Սարգիս Հացպանյանին

Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտի մասնակից, քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը, որ ազատազրկման է դատապարտվել իր ծավալած հրապարակային քաղաքական գործունեության համար, դեռևս 2009թ. ամռանը հրապարակված համաներման արդյունքում պետք է ազատ արձակված լիներ: Սակայն ՀՀ իշխանությունները արհեստական ու մտացածին պատճառաբանություններով հրաժարվեցին նրան ազատ արձակել: Այն ժամանակ էր արդեն պարզ, որ Հացպանյանի նկատմամբ առանձնահատուկ չարությամբ լցված իշխանությունները ամեն ինչ անելու են, որ նա հնարավորինս երկար մնա ազատազրկման մեջ: Հետագայում էլ, առանց հիմնավոր պատճառների, մերժեցին նրան պայմանական վաղակետ ազատ արձակել: Պարզ է, որ քաղբանտարկյալն այս վերաբերմունքին արժանանում է իր անկոտրում կամքի ու ցուցաբերած սկզբունքայնության համար: Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն դատապարտում է գործող իշխանությունների այս քինախնդիր վերաբերմունքը` Սարգիս Հացպանյանի և մյուս քաղաքական բանտարկյալների նկատմամբ, և իր զորակցությունն է հայտնում նրանց: Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտե

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter