HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկար սպասված որոշումը

Բարեփոխվում է անշարժ գույքի կադաստրի համակարգը Գործադիրն այսօրվա նիսում իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց կիրառմամբ քաղաքային բնակավայրերում օրինական հողամասերին կից ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ բազմաթիվ գույքային միավորներ կընդգրկվեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ, կվերացվեն քաղաքային և գյուղական բնակավայրերում համանման իրավական կարգավորման տարբերակված մոտեցումները, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով և կառավարության համապատասխան որոշումներով սահմանված դրույթների միջև առկա հակասությունները։ Կառավարության կայքը տեղեկացնում է, որ ըստ էության վերացվում են ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ օրինական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սահմանափակումները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ, սա երկար սպասված որոշում է, որը մանրամասնորեն պետք է ներկայացվի հանրությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter