Ամուսինը կնոջը՝ դանակով
Երեկ՝ ժամը 17:25-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիկունքի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է դիմել 28-ամյա մի կին: Պարզվել է, որ նախորդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ նրան խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 38-ամյա ամուսինը:
Կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ամուսինը բերման է ենթարկվել բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավված է, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել