HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը հորդորում է բոլոր երևանաբնակներին մասնակցել ծառատունկին և շաբաթօրյակին

Կարեն Կարապետյանի կոչը երևանցիներին համաքաղաքային շաբաթօրյակի առիթով Սիրելի երևանցիներ, Երևանի քաղաքապետարանը ապրիլի 9-ը և 16-ը հայտարարում է համաքաղաքային ծառատունկի և բարի ավանդույթ դարձած շաբաթօրյակի օրեր: Մաքուր, բարեկարգ ու կանաչ քաղաք ունենալը բոլորիս ցանկությունն է և միաժամանակ բոլորիս պարտականությունը: Մենք միասին գործով կարող ենք ցույց տալ մեր սերն ու հարգանքը քաղաքի հանդեպ: Վստահ եմ` ում հարազատ է Երևանը, կմիանա մեզ: Քաղաքային միջավայրը պետք է առանձնանա իր մաքրությամբ ու կանաչապատման մշակույթով: Այստեղ յուրաքանչյուրիս լուման կարևոր է: Քաղաքը, մեր շրջակայքը մաքրելու, միասնական ծառատունկին մասնակցելու համար, վստահ եմ, հազարավոր երևանցիներ են արձագանքելու: Հորդորում եմ բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, բանկերին, խանութներին,  ավտովառելիքի կայաններ շահագործողներին, մասնավոր տների հատվածին, նաև միջազգային կաույցներին մաքրել ու կանաչապատել իրենց հարակից տարածքները: Խնամված ու բարեկարգ վիճակը մեզանից յուրաքանչյուրի և ընդհանրապես քաղաքի դեմքն է: Կոչ եմ անում բոլոր երևանաբնակներին` մասնակցել այս համաքաղաքային միջոցառմանը. ծառատունկը դարձնենք տոն ու այդ տոնը նվիրենք մեր քաղաքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter