Ախալքալաքի «Աբուլը» հաղթել է Թբիլիսիի թիմին
Ախալքալաքի «Աբուլ» թիմը 3:1 հաշվով հաղթանակ է տարել Թբիլիսիի «Սասկո» թիմի նկատմամբ: Ապրիլի 5-ին Ջավախքում բացվել է ֆուտբոլային սեզոնը: «Աբուլ» և «Սասկո» թիմերի հանդիպումը երկու անգամ հետաձգվել էր անբարենպաստ եղանակի պատճառով: Չնայած այս անգամ էլ ձյունախառն անձրև է տեղացել, ինչը, սակայն, չի խանգարել ախալքալաքցիներին 2 գնդակ ուղարկել հակառակորդի դարպաս: Մեկ գնդակ էլ ինքնագոլ է եղել:
Ախալքալաքի մունիցիպալիտետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլի զարգացման համար բյուջեից 30 հազար լարի (6 մլն 660 հազար դրամ) է տրամադրվել, որը պետք է առաջատար դիրքեր ապահովի Ախալքալաքի «Աբուլ» թիմի համար Վրաստանի ֆուտբոլային մրցապայքարի երկրորդ լիգայի աղյուսակում:
Լուս.` akhalkalaki.ge-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել