HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը փնտրում է ծեծողներին

Ապրիլի 8-ին` ժամը 19:05-ին, հիվանդանոցից  ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխի գագաթային մասի սալջարդով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1980 թ. ծնված Կամո Խլղաթյանը: Նա հայտնել էր, որ վնասվածքն ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիրի Երևանյան փողոցում գործող «Լեգենդա» բենզալցակայանի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ծեծի են ենթարկել Կ. Խլղաթյանին:  Բենզալցակայանում և հարակից տարածքներում տեղադրված տեսախցիկների տեսագրություններն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ հիշյալ օրը, ժամը 18.56-ի սահմաններում, Ջանֆիդա գյուղի բնակիչներ՝ 1984 թ. ծնված Սուրեն Սուքիասյանը, 10-րդ դասարանի աշակերտ Է. Գ.-ն, 1983 թ. ծնված Աշոտ Մանուկյանը, 1984 թ. ծնված Գագիկ Մանուկյանը, 1983 թ. ծնված Արտակ Պապոյանը և դեռևս չպարզված այլ անձինք, ծեծի են ենթարկել Կ. Խլղաթյանին և նրա եղբորը` 1977 թ. ծնված Գոռ Խլղաթյանին: Ծեծկռտուքի ընթացքում Ս. Սուքիասյանն իր անվամբ գրանցված «Ատմաչա» գազային ատրճանակով երկու անգամ կրակել է: Ապրիլի 9-ին Արտակ Պապոյանը բերման է ենթարկվել: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter