Գողացել էր 37 ոչխար
Նախօրեին ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել Մայիսյան գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գյուղին հարակից արոտավայրից համագյուղացին գողացել է իրեն պատկանող 37 ոչխարը` պատճառելով 2 մլն 220 հազար դրամի նյութական վնաս:
«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը երեկոյան բերման է ենթարկվել 39-ամյա Կարեն Ա.-ն, որը խոստովանել է գողությունը: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել