HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծննդատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է

Ոստիկանության Կոտայքի բաժնում հոկտեմբերի 5-ին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի ծննդատան ցանկապատի մոտ տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Աբովյան քաղաքի բնակիչ, 56-ամյա Սամվել Հարությունյանի դիակը` ծնկների, գոտկատեղի և գլխի մասերում վնասվածքների հետքերով:

Երեկ երեկոյան՝ ժամը 19:00-ին, ոստիկանության ծառայողները Մասիս-Այնթապ ճանապարհի խաչմերուկից սպանությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 49-ամյա Երեմ Մ.-ին: Վերջինս ձերբակալված է:

«Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով  հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում են:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter