մեր մասին
«Հետք» ինտերնետային թերթը հրատարկվում է 2001 թվականից Երեւանում: Այն հիմնադրել է «Հետաքննող լրագրողների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը: 2003թ. կազմակերպությունը վերագրանցվել է որպես «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն: 2002 թվականից թերթն ունի նաեւ անգլերեն տարբերակ:
Հետքը թարմացվում է յուրաքանչյուր երկուշաբթի: Հետքի հոդվածներն արտատպում են «Առավոտ», «Ազգ», «Հայկական ժամանակ», «168 ժամ» թերթերը, ինչպես նաեւ` Չեխիայում հրատարակվող «Transitions Online» ինտերնետային պարբերականը:
«Հետք»-ում փորձառություն են ձեռք բերում նաեւ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:
«Հետք»-ը առաջին թերթն է Հայաստանում, որ ընդունել է էթիկայի կանոնագիր: Այս կանոնագրում տեղ գտած սկզբունքներին պարտավոր է հետեւել «Հետք»-ի յուրաքանչյուր լրագրող: 2004թ. «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» (ԹիԱյ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կոռուպցիայի դեմ պայքարում զգալի ներդրում ունենալու համար մրցանակ շնորհեց «Հետաքննող լրագրողներին»:
«Հետք»ի հիմնական առանձնահատկությունն այն է, որ պարբերաբար հրապարակվող լրագրողական հետաքննությունները հաճախ անցկացվում են թիմերով, ինչր նոր երեւույթ է հայ լրագրության մեջ: Այդ թիմերը պատրաստում են նաեւ փաստագրական հետաքննական ֆիլմեր «Հետք» հաղորդաշարի համար, որը հեռարձակվում է Հայաստանի տարբեր հեռուստակայաններով:
«Հետք»-ը շատ է կարեւորում ընթերցողների հետ հետադարձ կապը: Մեր ընթերցողները հոդվածների վերաբերյալ իրենց կարծիքները կարող են ուղարկել խմբագրություն: Դրանք շատ օգտակար կլինեն: Գրեք մեզ [email protected] հասցեով:
Գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան [email protected]
Խմբագրի տեղակալ Լիանա Սայադյան [email protected]
Թարգմանիչ-խմբագիր Հրանդ Կատարիկյան [email protected]
Վեբ-մաստեր Սաթենիկ Ֆարամազյան [email protected]
«Հետք» ՍՊԸ տնօրեն Քրիստինե Բարսեղյան [email protected]
Թղթակիցներ`
Սառա Պետրոսյան [email protected]
Հրաչ Բայադյան [email protected]
Վահե Սարուխանյան [email protected]
Արարատ Դավթյան [email protected]
Լենա Նազարյան [email protected]
Հասմիկ Հովհաննիսյան [email protected]
Լաուրա Բաղդասարյան [email protected]
Լարիսա Փարեմուզյան [email protected]
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել