
«Կեչառիս»-ի մերձակայքում կատարվելիք շինարարության նախագիծը վերադարձվել է
Սույն թվականի սեպտեմբերի 22-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Մշակույթի նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկություն «Կեչառիս» պատմամշակութային համալիրի մերձակա տարածքում հասարակական սննդի օբյեկտի կառուցապատման խնդրի առնչությամբ Կոտայքի մարզպետի կողմից ներկայացրած էսքիզային նախագծի վերաբերյալ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի որոշման մասին:
Հոկտեմբերի 5-ին նախարարը պատասխան նամակով հայտնում է, որ «հասարակական օբյեկտի կառուցապատման էսքիզային նախագիծը, գործող ընթացակարգի համաձայն քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետների կողմից, եւ նախագծի փաթեթի ոչ ամբողջական լինելու, ինչպես նաեւ` պատմական միջավայրին ոչ հարիր տրված լուծումների պատճառով, այն չի դրվել քննարկման նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստին»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել