HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Սերժ Սարգսյանին. պատժեք մեղավորներին

Հարգելի նախագահ,
Մտահոգված եմ հոկտեմբերի 2‑ին՝ ժամը 19:00‑ի սահմաններում, Տավուշի մարզում՝ Թումանյանից Բագրատաշեն տանող ճանապարահատվածի Հայաստան‑Վրաստան M6 միջպետական մայրուղու 86‑րդ կիլոմետրում, Այրում կայարանի մոտ, սողանքի հետևանքով ճանապարհամերձ սարի փլուզման փաստով, և այդ առիթով դիմում եմ ձեզ.

Սողանքի հիմնական պատճառը, նշված ճանապարահատվածի սպասարկող «Ճանշին» կազմակերպությունների, հանձինս ՀՀ տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ‑ի մեղքն է:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ՀՀ տրանսպորտի նախարարության նախարար Մանուկ Վարդանյանն ի վիճակի չէ  վերահսկել   ճանապարհաշինարարության ոլորտը, նա իր ոչ մասնագիտական կարողություններով քայքայել է «Ճանշին» կազմակերպությունների աշխատանքը:

Ինչ վերաբերվում է ներկայիս «Հայավտոճան»ՊՈԱԿ‑ի տնօրեն, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ  Տեր‑Պողոսյանի քավոր` Հենրիկ Քոչինյանին, ցավով եմ նշում, որ նա նույնպես մասնագետ չէ և ոչ էլ առանձնակի ցանկություն է դրսևորում, որևէ բան անելու: Զարմանալի է, որ ստրատեգիական անչափ կարևոր այս ոլորտը վստահվել է Քոչինյան Հենրիկին այն դեպքում, երբ նա ոչ միայն մասնագետ չէ, այլև տարիներ շարունակ փոշիացրել է մի ողջ մարզի ռեսուրսները:

Լավագույն ելքը երկրի համար՝ նրանք երկուսն էլ  պետք է անհապաղ  հրաժարականի դիմում ներկայացնեն:

Որպես երկար տարիների փորձ ունեցող ճանապարհաշինարար, մերկապարանոց հայտարարություններ չանելու համար, բերեմ մի կոնկրետ օրինակ: Հիշեցնեմ, որ 2010 թվականին ՀՀ վերահսկիչ պալատը ստուգել է ՀՀ տրանսպորտի նախարարության իրականացրած ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգման 2007‑2008 թթ. իրականացված ծրագրերը: Նշված  ժամանակահատվածում իրականացվել է 5 միլիարդ 31 միլիոն դրամի  ճանապարհաշինարարական աշխատանքներ:

Արդյուքում պարզվել է, որ ընդհանուր` ավելի քան 354 միլիոն դրամի չափով խախտումներ են հայտնաբերվել` ծավալային հավելագրումների, անարդյունավետ ծախսերի և անորակ  աշխատանքներ կատարելու տեսքով: Արդյունքում` այդ ժամանակահատվածի «Հայավտոճան» ՊՈԱԿ‑ի տնօրեն` Կարեն Գևորգյանը, առանց քրեական պատասխանատվություն կրելու, իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Իսկ ՀՀ վերահսկիչ պալատն ընդամենը գլուխ է գովում, որ յուրացված գումարներից ինչ-որ չնչին գումար հաջողվել է վերադարձնել պետբյուջե:

Կարեն Գևորգյանը (1998‑2010), քանդելով ճանշին համակարգը, իր գրպանած, շրջանառությունից ստացված եկամուտների մի մասը մուծում է պետբյուջե, իսկ  զգալի մասն օգտագործում իր կարիքների համար, իր թալանած գումարներով նույնիսկ սեփականաշնորհում է նախկին «ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման» նախարարության շենքը, մայրաքաղաքի ուղիղ կենտրոնում հսկայական տարածքով մի շինություն, ձևակերպելով իր աղջկա անունով (հասցե` Կորյունի 21):

Ահա ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների վատ սպասարկման և վերանորգման հիմանական պատճառներից մեկը:

Հարգելի նախագահ, ես՝ որպես մասնագետ, վստահեցնում եմ՝ Հայաստանում սողանքները շատ են և դրանք լուրջ մոտեցման կարիք ունեն, որպեսզի չկրկնվի այս ողբերգությունը, ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների կառուցման վերանորոգման և նորմալ շահագործման համար կոչ եմ անում Հայաստանի Հանրապետությունում գտնվող իրեն հարգող ճանապարհաշինարարներին.

միավորվել և պահանջել կառավարությունից ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության համակարգից հանել «ՀայավտոՃան» կազմակերպությունը և կցել կամ ՀՀ կառավարությանը, կամ ՀՀ նախագահին` որպես ստրատեգիական նշանակություն ունեցող առանձին միավոր:

Հ.Գ. Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազությանը խնդրում եմ՝ վերը նշվածը ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին և գործին պաշտոնական ընթացք տալ:

Վահան Առաքելյան
Երևանի թիվ մեկ «Ճանշին» վարչության պետ (19862003թթ.)

Մեկնաբանություններ (3)

Վահե-2011
Վ. Առաքելյանի մեղադրանքները շատ լուրջ են և կամ իրեն պետք է քրեական պատասխանատվության հրավիրել, կամ էլ նրանց ում մեղադրում է: Սակայն ինչպես գիտենք ներկայիս հայաստանում, ավելի մեծ թալանչիներին ոչ թե բանտախուցն է սպասում, այլ ավելի բարձր պետական աթոռները: Իսկ եթե Առաքելյանը այն հազվագյուտ, ազնիվ պաշտոնյաներից մեկն է, որը վարժ տիրապետում է իր արհեստին և հետն էլ գիտակցում բարձրացված հարցի կարևորությունը ապա նրան ոչ թե պաշտոնի բարձացում է սպասում այլ գիտեք թե ինչ:
Կառինե
Էդ տարածքը Քոչինյանի հայրենի Շնողից մի տասը կիլոմետռ էլ հեռու չի, երեւի գյուղապետի հետ լավ չի ու հիշաչար Քոչինյանը պատժումա նրան, տարիներ առաջ երբ նախարար էր, իսկ Ալավերդու քաղաքապետը լալայանը, իրա շրջապատում ասում էր ես դեպի ալավերդի գնացող ճանապարհը չեմ վերանորոգի որ էդ ասֆալտով Լալայանը չգնա գա, ասում էր Ալավերդի գեղ եմ դարձնելու, քանի որ 1991 թվականին եղբայրը շրջխորհրդի նախագահ էր ընտրվել երկրապահները գրավեցին կաբինետը ու չթողեցին մտնի աշխատի, ու նախարար, մարզպետ աշխատելիս նա բոլո բոլ վրեժ լուծեց ալավերդցիներից դրա համար:
GAGIK
IHARKE PASTER@ XOSUN EN, EV HIMK KHANDISANAN MEXAVORNERIC < AZATVEL> BAJC KGAN NORER@ EV INCHPES MISHT VOCHINCH CHI POXVI,,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter