Գիտաշխատողները ստացան պարգեւատրումներ
Կրթության եւ գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի, երկարամյա անբասիր աշխատանքային գործունեության համար եւ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը պարգեւատրվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ոսկե մեդալով:
Ինստիտուտի 43 գիտաշխատողներ արժանացան նախարարության պատվոգրերի: Ինստիտուտի աշխատակիցներին վաստակագրեր եւ գովեստագրեր շնորհեց նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան: ՀՀ ԳԱԱ վաստակագրերի արժանացան Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Գալոյանը եւ ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն Գևորգ Գևորգյան:
Իսկ ինստիտուտի 8 երիտասարդ գիտաշխատողներ պարգեւատրվեցին ՀՀ ԳԱԱ գովեստագրերով:
Պարգեւատրումների հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ում` Կենսաքիմիայի ինստիտուտի 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ: Նիստին ներկա էին Եւրոպական կենսաքիմիական կազմակերպությունների ֆեդերացիայի (Federation of European Biochemical Societies (FEBS)) ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ԳԱԱ մամուլի ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել