Նահապետ Քուչակի «Հարյուր ու մեկ հայրենը»՝ վրացերեն
Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունում նախօրեին կայացել է Վրաստանի ճանաչված մշակութային գործիչ, թարգմանիչ եւ արձակագիր Գիվի Շահնազարի` հայ միջնադարյան բանաստեղծ Նահապետ Քուչակի «Հարյուր ու մեկ հայրենը» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը:
Գիրքը ներկայացրել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուան:
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել