HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ բուժքրոջը ծեծելու դեպքի առթիվ

Գլխավոր դատախազի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ` Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնի շտապ բժշկական օգնության բաժանմունքի բուժքրոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնի շտապ բժշկական օգնության բաժանմունքի բուժքույրը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի վարչության Մարտունու բաժնում այն մասին, որ նույն օրը ժամը 12:30-ի սահմաններում, ստացված կանչի համաձայն բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում, հիվանդի ամուսինը, ով հանդիսանում է ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ, ապտակել, ապա ոտքով հարվածել է իրեն:

Բուժքրոջ նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը հաստատել են նաև շտապ բժշկական օգնության բաժանմունքի բժիշկը և վարորդը, մինչդեռ հիվանդի ամուսինը և դեպքին ականատես ազգականները ժխտել են այն:

Նկատի ունենալով, որ բուժքրոջ հաղորդման մեջ մատնանշվել են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ և կողմերի բացատրություններում առկա են հակասություններ, ուստի հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (3)

A.
Havats el chi galis vor kreakan gorza haruzvel .enkan en lktiazel,vor bujashxatoxi,en el knoj vra dzerk en barzraznum,amen angrageti vor vlast tan ,edpes el klini eli.da el iravunk chuni dataxaz ashxatelu.Gorz@ kharuzen el kpaken el.
ara
ooo.... Do chego doshli. Eto uje pridel. Eto lico voennoy vlasti.
GEGHAM
VORKAN HISHUM EM CECOX@ DATAXAZUTYAN ASHXATOX ER,,,,,,,,,,,,,PARZ E VOR GORC@ JRVELU E INCH EK DERASANUTUN ANUM,,,,,ES ANGAM INCHU NAXARAR KUSHKYANI DZAJN@ CHI LSVUM ? )))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter