
Մի վնասիր... Լրագրողական խորամանկությու՞ն, վարպետությու՞ն, թե՞…
«Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում Նոյեմբերյանի թղթակիցը, իր բնութագրմամբ` լրագրողական վարպետություն դրսևորելով, հարցական դնելով բացահայտ մեղադրանք պարունակող վերնագրի վրա, մշուշոտ ակնարկներով ու անկապ մեջբերումներով, փորձում է վարկաբեկել սողանքի գոտում աշխատող փրկարարներին:
Շատ եմ ցավում, որ որոշ լրատվամիջոցներ անմիջապես արտատպեցին կամայական համադրումներով, հարցականներով ու լավի մեջ անպայման վատը փնտրելու ակնհայտ միտումով խայծ վերնագրով այդ տողաշարը:
Սիրելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ և հորդորում զգույշ և նրբանկատ լինել արտակարգ իրավիճակների լուսաբանման ժամանակ: Ամեն անզգույշ տառն ու բառն ավելի մեծ ավեր կարող են գործել, քան հնարավոր է պատկերացնել:
Շնորհակալություն բոլորիդ` արդյունավետ համագործակցության, օպերատիվ աշխատանքի, սրտացավության և նվիրումի համար:
Նիկոլայ Գրիգորյան
ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տնօրենի տեղակալ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել