HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քուվեյթի ֆինանսների նախարարը՝ Կարեն Կարապետյանի մոտ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Քուվեյթի պետության ֆինանսների նախարար, հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը:

«Թեև սա համագործակցության մեր առաջին քայլն է, բայց ես հույս ունեմ , որ շարունակություն կունենա, քանի որ համագործակցության շատ ասպարեզներ կան»,- նշել է Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին:

Քաղաքապետը կարևորել է Երևանի և Քուվեյթի միջև գործակցային կապերի հաստատման անհրաժեշտությունը  և նշել, որ Երևանն այսօր գրավիչ շուկա է,  որտեղ առկա է բիզնեսի համար ոչ միայն հեռանկարային, այլև բավական բարենպաստ և բաց  դաշտ:

«Համոզված եմ , որ այս հանդիպումը գործարարության կամուրջ կհանդիսանա  Երևանի և Քուվեյթի միջև», - նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ քաղաքապետարանը նաև պարտավորություն է ստանձնել աջակցել ներդրողներին և իր լիազորությունների շրջանակում օժանդակել գործընկերներին բիզնեսի հետ կապված ընթացակարգային հարցերում:

Հանդիպմանը հյուրերին է ներկայացվել քաղաքապետարանի ներդրումային և քաղաքաշինական ծրագրերի փաթեթը:  Էլեկտրոնային շնորհանդեսի տեսքով ներկայացվել են նաև Երևանի «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման, «Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոնի, «Արտսիթի» արվեստի և զբոսաշրջության կենտրոնի, Հյուրանոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրերը՝ համապատասխան նախագծերով և ֆինանսական գնահատականներով:

Քուվեյթի պետության ֆինանսների նախարար, հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին՝ նշելով, որ ներկայացված ծրագրերը բավական ուշագրավ են, համոզմունք է հայտնել, որ դրանք, մասնավորապես Երևանում հյուրանոցային և զբոսաշրջային ոլորտին վերաբերող ծրագրերը, անշուշտ կհետաքրքրեն Քուվեյթի գործարար շրջանակներին:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են  հայտնել առաջիկայում կազմակերպել աշխատանքային քննարկումներ և  որոշակիացնել կոնկրետ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter