
«Խոսքի իրավունք». այս պահին ոտնահարվում է սեփականության իրավունքը
Քիչ առաջ բնակիչները հայտնեցին «Խոսքի իրավունք»-ին, որ Երևանի Նալբանդյան 106/1 հասցեի կառուցապատող «Ավագ Շին» ՍՊԸ-ն Նալբանդյան 102-ի բակում այս պահին իրականացնում է ավտոտնակենրի ապամոնտաժման աշխատանքները, չնայած այդ աշխատանքները՝ ըստ բնակիչների ստացած գրավոր ծանուցման, դադարեցված էին:
Քաղաքապետարանի ներկայացուցիչները չեն ներկայացնում այդ գործողությունները վերստին արտոնող ոչ մի գրավոր փաստաթուղթ: Խախտվել է նաև սեփականատերերին՝ ավտոտնակների քանդման մասին 30 օր առաջ ծանուցելու հայեցակարգային պայմանը:
«Խոսքի իրավունք» միավորում
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել