HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է ժամանում Նոբելյան մրցանակակիրը

Հայաստան է ժամանում ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովը: ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստի ընթացքում (հոկտեմբերի 10-ին` ժամը 10:00-ին) Ժորես Ալֆյորովին կշնորհվի ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսի դիպլոմ:  

Ժորես Ալֆյորովը նոբելյան մրցանակի է արժանացել կիսահաղորդչային հետերկառուցվածքների եւ արագագործ օպտոէլեկտրոնային սարքերի ստեղծման համար: Նա արժանացել է աշխարհի ավելի քան 50 տարբեր գիտակրթական կենտրոնների պատվավոր անդամի կոչման: Հեղինակ է 500 գիտական հոդվածների, 3 մենագրությունների եւ 50 հայտնագործությունների:

Նիստին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների եւ ԲՈՒՀ-երի ղեկավարներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ: Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (ք. Աշտարակ)  տեղի ունենալիք «Լազերային ֆիզիկա 2011» միջազգային գիտաժողովում Ժորես Ալֆյորովը հանդես կգա ելույթով: Նույն օրը ակադեմիկոս Ալֆյորովը Հայ-ռուսական սլավոնական համալսարանում կկարդա «21-րդ դարի կիսահաղորդչային հեղափոխություն» 40 րոպեանոց դասախոսությունը:  

Նոբելյան մրցանակի դափնեկրի այցելության ծրագրում հանդիպում է նախատեսված նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter