HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է ասել, որ հայերն ուզում են որևէ մեկի հետ միաձուլվել

Այս օրերին ամբողջ Երևանում փակցված են պաստառներ, որոնք տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայաստանում անց են կացվում «Ռուս խոսքի օրեր», կարգախոսն էլ մոտավորապես այսպիսին է. «Ռուսերենով մենք ապագայում կմիաձուլվենք»:

Մենք` «Հայրենապահ» երիտասարդների միության անդամներս, մեր ձայնն ենք բարձրացնում այդ այլանդակության առնչությամբ: Ի՞նչ է նշանակում «կմիաձուլվենք»: Ո՞վ է ասել, որ հայերն ուզում են որևէ մեկի հետ միաձուլվել: Ինչո՞ւ է ռուսների կողմից այդ խայտառակ միջոցառումների շարքը աջակցվում Հայաստանի նախագահի կողմից:

Մենք էլի ընդունում ենք հայ-ռուսական բարեկամությունը, բայց միաձուլումը ո՟րն է:

Իսկ, միգուցե, հայերենո՞վ միաձուլվենք, հայեր:

«Հայրենապահ» երիտասարդների միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter