HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շառլ Ազնավուրի ցնցող հարցազրույցը. «Ինձ համար միևնույն է, ցեղասպանություն, թե այլ բառ»

Այս ցնցող հարցազրույցում երգիչը կոտրում է բոլոր տաբուները, այդ թվում եւ «ցեղասպանություն» եզրույթի շուրջ բառերի պատերազմը, որը կարող էր սառեցնել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ կարող էր վնասելՀայաստանի շահերին: Արտահայտված ցնցող խոսքերը մեկ անգամ ևս ընդգծում են այն, ինչ նա արդեն ասել էր «Vivement dimanche» («Վիվըման դիմանշ») հաղորդման սեպտեմբերի 4-ի թողարկման ժամանակ: Բայց նաեւ մի ձող է` պարզված թուրքական իշխանություններին: Կգտնվի՞ մեկը, ով կբռնի այդ ձողը:

«Vivement dimanche» («Վիվըման դիմանշ») հաղորդման սեպտեմբերի 4-ի թողարկման ժամանակ հաղորդավար Միշել Դրյուկերի` ցեղասպանության մասին հարցին Շառլ Ազնավուրը պատասխանել է. «Դա խանգարող բառ է, այն նաև ինձ է խանգարում, այն, ինչ հիմա կասեմ, կարող է ինձ մեջքով դարձնել որոշ հայերի նկատմամբ, բայց ես կարծում եմ` դա կարեւոր չէ: Եթե իսկապես թուրքերը ազնվություն ունեն ասելու, որ իրենց խանգարողը «ցեղասպանություն» բառն է, մենք այլ բառ կգտնենք, միայն թե սահմանները բացվեն, եւ թուրքական կառավարությունը մտածի մեզ հետ երկխոսություն սկսելու մասին»: Լրագրողի այն նկատառմանը, թե «1.5 մլն-ը պատկառելի թիվ է փոքրիկ երկրի համար», Ազնավուրը պատասխանել է. «2 թե 1.5 մլն, նույնն է: Երբ սպանում են 2 երեխա կամ 1.5 մլն հայ կամ 6 մլն հրեա, նույնն է: Սպանել են, ցանկացել են սպանել, դա է կարեւոր»:

Նուվել դ‘Աղմենի - «Vivement dimanche»-ի ժամանակ արված Ձեր հայտարարություններով Դուք միայն ընկերներ ձեռք չբերեցիք:

Շառլ Ազնավուր - Ես սկսում եմ ձանձրանալ դրանից: Մենք հաջողության չենք հասնի, մենք երբեք հաջողության չենք հասնի: Մեր հակառակորդները մեզանից սպասում են, որ նրանք, ովքեր դեռ հիշողություն ունեն, մեռնեն, որպեսզի դրանից պրծնեն: Ո՞ր երկիրն է աջակցել մեզ: Ոչ մեկը: Ֆրանսիան ճանաչել է այն, ինչ ճանաչել է, բայց նա ավելի հեռուն չի գնա: Ոչ մի երկիր չի գա դեպի մեզ: Երբեք:

Ավելին, հեղափոխություն անող արաբները երազում են քեմալական մոդելի հիման վրա կառավարություն ստեղծել»: Սա ջուր է լցնում թուրքերի ջրաղացին, որոնք հարստանում են եւ զբաղեցնում էլ ավելի մեծ տեղ: Նրանք արդեն «Մեծ քսանյակի» անդամ են: Նրանք անգամ չեն անհանգստանում Եվրամիություն մուտք գործելու մասին: Իսկ ո՞ւր ենք գնում մենք: Այս ընթացքում Հայաստանը տառապում է, ամեն օր Հայաստանը դատարկվում է: Քիչ ժամանակ անց այն կդառնա մի դատարկ խխունջ: Ո՞ւմ է դա ձեռնտու: Երեք մաֆիոզի՞: Եվ հարյուր միլիոնավոր աղքատ մարդիկ կսփռվեն աշխարհով մեկ:

Այս բոլոր իրողություններն ինձ անհանգստացնում են: Իսկ մենք մնում ենք կենտրոնացած ցեղասպանություն բառի վրա, որը թուրքերը շահարկում են: Արդ, ուրմեն, ես հարց եմ տալիս թուրքերին. «Եթե դա ցեղասպանություն չէ, ապա ինչպե՞ս կոչել մի ժողովրդի բնաջնջումը: Ինչպե՞ս եք դուք այն անվանել ժամանակին: Ինպե՞ս էր Աթաթուրքն ինքը որակել այդ իրավիճակը: Դա եմ ես ուզում: Ինչպե՞ս դա կկոչվեր մինչեւ «ցեղասպանություն» բառը հնարելը: Կոտորա՞ծ: Հայերի կոտորա՞ծ: Եթե դուք չեք ուզում օգտագործել «ցեղասպանություն» բառը, գոնե խոստովանեք, որ դա կոտորած է եղել: Եթե մենք դրան հասնենք, մենք մեծ հաջողություն կունենանք»:

Հայաստանը մեծ վտանգի մեջ է, եւ բոլորը հապաղում են ցեղասպանություն բառի վրա: Ես չեմ տեսնում, թե դա ինչպես է նպաստում երկրի առաջընթացին: Ո՞ւր է տանում մեզ այդ տրամաբանությունը: Մարդիկ, ովքեր քննադատում են ինձ նման կարծիք հայտնելու համար, ո՞ւր են նրանք: Ի՞նչ են նրանք անում Հայաստանին օգնելու համար: Ո՞ր պահին են նրանք գումար ուղարկում: Եվ նրանք ինձ դա՞ս պիտի տան: Այդ ես եմ առաջինը նրանց դաս տվել: Ես այս մասին խոսել եմ ԱՄՆ-ից մի հայ փաստաբանի հետ, որի գրասենյակում առնվազն 300 իրավաբան է աշխատում: Նա մյուսների պես էր մտածում: Բայց երբ ես նրան բացատրեցի իմ տեսակետը, նա ինձ ճիշտ համարեց:

Ես քաղաքական գործիչ չեմ: Ես դրանից ոչինչ չեմ հասկանում: Ես միայն մի բան գիտեմ. մենք մի կտոր փոքր ու դժբախտ երկիր ունենք, որն արդեն երկրորդ անգամ գրեթե մեռնում է: Եվ մենք այլ բանի մասին ենք խոսում:        

Նուվել դ‘Աղմենի - Մինչդեռ Դուք ցեղասպանության խնդրի շուրջ շատ ակտիվ եք եղել, հատկապես երբ հարցը Սենատում էր քննարկվում: Դուք եկաք` խոսելու Սենատի առջեւ…

Շ. Ա. - Եվ դա ինչ տվեց:

Նուվել դ‘Աղմենի- Դուք մասնակցել եք միտինգների…

Շ. Ա. - Եվ դա ինչի՞ն է ծառայել:

Նուվել դ‘Աղմենի - Դուք սյունակներ եք տպագրել թերթերում…

Շ. Ա. - Եվ դա ինչի՞ն է ծառայել: Դա մեզ ո՞ւր է տարել: Ի՞նչ ավել բան է դա մեզ տվել: Եթե հաշվենք մետրերով` սկսած մի P կետից, քանի՞ միլիմետր ենք առաջ գնացել: Զրո:

Նուվել դ‘Աղմենի - Դուք իսկապես տպավորություն ունեք, որ մենք առաջ չե՞նք շարժվել:

Շ. Ա. - Չենք շարժվել եւ չենք շարժվի: Երբեք: Ինձ պարբերաբար հրավիրում են Թուրքիա: Թուրքիայի արտգործնախարարն անգամ ինձ հրավիրել է արձակուրդս անցկացնելու իր մոտ: Որպեսզի համաձայնության գանք, թե ինչ ենք պահանջելու: Բայց քաղաքական պարտիաներ չխաղանք, մեկի կամ մյուսի պարտիզանական հետաքրքրությունների համար: Ինձ հետաքրքիր չէ, թե ով կլինի Հայաստանի հաջորդ նախագահը: Ես ուզում եմ, որ սահմանը բացվի, եւ այս երկիրը մի փոքր շունչ քաշի:

Նուվել դ‘Աղմենի - Դուք շիշ եք նետում ծովի մեջ:

Շ. Ա. - Այո, ես միշտ լավ բաներ եմ ասում թուրքերի մասին: Ես կարծում եմ, որ հետաքրքիր ազգ են: Թուրքիայում չկա մի հայ, որ ասի, որ չի սիրում թուրքերին: Չեն սիրում, հավանաբար, նրանց պահվածքը, նրանց քաղաքականությունը, բայց ոչ ժողովուրդն ինքին: Իմ նպատակն է, որ մի փոքր առաջ գնանք:

Նուվել դ‘Աղմենի - Դուք հիասթափված չե՞ք 2009-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների ձախողումից:  

Շ. Ա. - Դրանք երեկոյան ստորագրվեցին, բայց հաջորդ օրն իսկ արժեզրկվեցին: Ես հիասթափված չէի, որովհետեւ կասկածում էի, որ այդպես էլ կլինի։ Ինչո՞ւ: Թուրքերի հետ ոչ մի պայմանագիր այդպես էլ չի հաստատվել։ Միշտ ինչ-որ պահ է գալիս, երբ կամ նրանք են նահանջում, կամ մենք ոչինչ չենք կարողանում անել։ Այս միտմանն այսօր նպաստում է նրանց ռազմավարական դիրքը։ Նրանք իրենց ուժեղ են զգում եւ ավելի ու ավելի քիչ են հակված զիջումների: Ուրեմն, ի՞նչ պետք է անենք։ Ես ցանկանում եմ, որ ոչինչ էլ չանենք։ Այլեւս պետք չէ ինձ վրա հույս դնել։ Դա ինձ հոգնեցրել է։ Ես չեմ ցանկանում իմ ուժերը անիմաստ վատնել։

Թուրքերը մի ազգ են, որոնց հակաճշմարտություններ են ուսուցանել: Նրանց սխալ բաներ են սովորեցրել:  Մեկնարկենք այն կետից, որտեղ նրանք են եւ սովորեցնենք նրանց հակառակը։

Նուվել դ‘Աղմենի - Պետք է խելացի՞ լինել երկուսի փոխարեն:

Շ. Ա. - Խելացի մեկ բառով: Ամեն դեպքում պետք է գործել: Նախաձեռնությամբ հանդես գալ: Ես իմ հերթին Ձեզ մի հարց եմ տալիս. որքա՞ն ժամանակ են թուրքերն ապրում մեր տարածքներում: Ես չեմ խոսում այն մասին, որ նրանք մեզնից խլել են, այլ դրանից առաջ:

Նուվել դ‘Աղմենի - Դարեր: Մոտավորապես 1000 տարի:

Շ. Ա. - Գերմանացիներն այլեւս չեն պահանջում Էլզաս-Լոթարինգիան, իսկ մենք (նկատի ունի ֆրանսիացիներին - «Հետք») այլեւս չենք մտածում Ռուհրի մասին: Պետք է գոնե խելացի լինել: Պետք է հասկանալ իրերի դրությունը: Այս ամենը վերջացած է: Ես ավելի հեռուն կգնամ: Եթե անգամ նրանք մեզ վերադարձնեն տարածքները, ո՞վ կգնա: Ո՞վ կգնա ապրելու այդ տարածքների վրա: Ոչ ոք: Իրատես լինենք: Խելացի լինենք: Հաշվարկենք:

Նուվել դ‘Աղմենի - Բայց Դուք տպավորություն չունե՞ք, որ հայկական իշխանությունները լավ են տիրապետում խնդրին եւ այս ոլորտում գործերը ճիշտ են առաջ տանում:

Շ. Ա. - Ես այդ մասին ոչինչ չգիտեմ: Հաջորդ անգամ այդ մասին կխոսենք իշխանությունների հետ: Ես չեմ ուզում առաջ գնալ` առանց նրանց կարծիքն իմանալու: Բայց ես գիտեմ, որ նրանց համար առաջնահերթ է սահմանի բացումը: Արտաքին աշխարհն է, որ հենվում է բառերի պատերազմի վրա, իսկ ներսում դրանից տառապում են:  

Նուվել դ‘Աղմենի - Ներեցեք, բայց չե՞ք կարծում, որ Հայատանի հայերի արտագաղթի հիմնական պատճառը պարզապես տեղական համակարգն է, որն այդ բնակչությանը հույս չի ներշնչում: Եվ դա դեռ առանց հաշվի չառնելով պատերազմական վիճակը Ղարաբաղում: Ուրեմն այս հարցո՞ւմ էլ պետք է զիջել:

Շ. Ա. - Այո, այդպես է: Ոչինչ չենք անում այնտեղ ապրող մարդկանց օգնելու համար: Հակառակը: Ես մաֆիոզների մասին անտանելի պատմություններ գիտեմ: Նրանք խժռում են գյուղացիներին իրենց հողերի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել։ Այդպես այլևս չի կարող շարունակվել։ Ցանկանում եք անդամակցե՞լ մաֆիային։ Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք։ Շատերը ձեզ կընդունեն: Բայց դա ձեր երկրում մի արեք, սեփական ժողովրդի դեմ մի արեք, Աստծո սիրուն:

Նուվել դ‘Աղմենի - Բայց հայկական հարցի կապակցությամբ ո՞րն է Ձեր առաջնությունը:

Շ. Ա. - Ես համաձայնություն եմ ուզում: Ես ուզում եմ, որ թուրքերը ճանաչեն այն, ինչ տեղի է ունեցել: Ինձ համար միևնույն է, ցեղասպանություն, թե այլ բառ: Ի՞նչ կտա ինձ նրանց կողմից այդ բառի օգտագործումը:

Ուզում եմ, որ նրանք ճանաչեն ջարդերը: Ժամանակին այդ էին ասում: Ամբողջ աշխարհը խոսել է կոտորածների մասին: Եվ հետո հանկարծ, հիսունականներից սկսած, սեւեռվեցին այդ ցեղասպանություն բառի վրա, որը շատ ծանր է ընդունել, եթե անգամ համապատասխանում է իրականությանը:

շարունակելի

Մեկնաբանություններ (44)

Maro
Barev Dez Շառլ Ազնավուրը
Zara
I completelly agree with Mr. Aznavour. Armenia will go to nowhere if it doesnt stop demanding the lands and accusing Turkey in purposively killing armenians. Armenians were not the only ones who got killed. There were turks, azeries, juish, georgians and even russians. I would love to live in peace with Armenians, I would love to see Armenia economically strong and integrated with Azerbaijan, I would love to see armenians in Baku, I would love to see my all armenian friend in their houses in azerbaijan. Stop hating turks because at the last moment you will have no choise but asking turks to hlp you.
Գնել
Դուք մեր ացքի պարծանքն եկ առաջինը դզեզ նաելով եմ հպարտանում վոր հայ եմ
NORAYR
ayo shat hrashali banastexcutyuner yev stexcagorcutyun
Ani
Garsheli e, vor azgutyamb hay, sakajn Hayastanum aprox mardkanc drutyan masin nuynisk patkeracum chunecox spyurqahay andsinq qnnadatum en hodvaci hexinakin. Da nranc cucadrakan hayrenasirutyunn e ev [email protected] Ays mecapativ [email protected] asec ayn inch irakanum ka. da e Hayastani soskali nerkan ev apagan. Es lqel en [email protected] 13 tari araj, sakayn hayrenasirutyunic drdvac, veradardsel em ev pordsel ajs korcanvox petutyunum kjanqs dasavorel. Izur. Bayc havataceq, vor es 2rd angam gnaluc el het chem ga, qani vor amen inch e noxkali mi petutyunum, vortex [email protected] ev mafian xmum en sepakan joxovrdi [email protected], minch urish azgeri [email protected] heriqum e urish azgeri [email protected] xmen kam gone qaxaqakirt exanakov erkir pahen. Hayastan petutyunum amen inch ajnqan vat e, vor voch mi Hayastani qaxaqaci hnaravorutyun bacvelu depqum chi el erkar mtacum, miangamic lqum e ir [email protected], gnum urishi hoghum [email protected] kax aprum. Aysorva Hayastani bnakchutyan [email protected] amotali vat @, vorovhetev amen inch talanvac e u bajanvac LAVERI mijev. Shnorhakalutyun Aznavurin, vor asec [email protected] Uzum eq @nduneq, uzum eq` voch. Amen depqum, [email protected] linelov spyurqahay, zombiacac chi mtacum miayn genocide-i masin, ayl tanjvum e hayreniqum aprox hayeri [kendani mardkanc] txur apagayi hamar. P.S Hravirum em hayrenasirutyunic xosox spyurqahayerin aprel Hayastani gyuxeric mekum mek amis, kam estex business dnel, ev tox tesnen irenc hayreniqi iskakan [email protected] Te che hayreniq pox uxarkeluc eq xosum, hargeliners. Aveli lav e ekeq sepakan kashvi vra zgaceq, vorpeszi or araj toms gneq u heranaq.
Asala
Es hima kardum em qnnadatohnerin u uzum em harc tam! Duq ov eq darel, vor Sharli nman mardu hascein tenc baner xosaq? Duq gone 1% ira racneric arel eq, sksac erkrasharji vaxteric ev min4 aisor? Ai mer azgi [email protected] ena, vor mer mej [email protected] anshnorhakal, mecberan u naxanz mardik kan! Orinak du Naira! Du hayoc lezvi imacutyamb es 4apum [email protected]? Uremn du parzapes tget es!
VAHAN
Es [email protected] cav u apsosanq em haytnum, vor AZNAVURI nman hayreniqi sirov aprox u tarapox mardu [email protected] drvel e ayspisi ejanagin qnnarkman,
ZORRO
Hargeli Naira Erani te aysorva maqur hayeren xosacoxneric shat [email protected] Aznavour i 0.1 % i chap hayrenasirutyun unenayin.
Hay_Axchik
Hima uxaki inqy mec papika, u es chem karox inc tujl tal qnnadatelu nran, baic na ete iskapes UXEX unenar shat baner karox er anel ajs azgi hamar... Henc menak arajiny chnster Serjiki kam Qochvori koxkin,,, vonc vor en Dudukahar Jivany.
Hay_Axchik
Es Nuunpes hamamit em Mleh Ishkhan 1,և 29 Commentneri het: Varaz Syuni nkatum em vor hajatar eq grum, ajd inchpes stacvec???? Sharlz Ancnavury, mec papika uxaki, karelia iren hangist toxnel.... ira tajery` tatiks orinak, 2001-ina mahacel... Ed vor edqan asum eq tanjvac eskoxm enkoxm, karoxa menq tanjvac chenq? Kam mer esorva erexeqy??? Te mer papern u tatery chein tanjvac???? De verj tveq eli cer mecargelun ajs kam Ajn Mahkanacuin,. inqy sovorakan marda... mezanic el lavy chi ajs azgi hamar.
Վեհարի
Հարգելի Aram Mosinyan, երբ Գերմանիան մի պատով բաժանված էր երկու մասի, ամբողջ աշխարհն էր տեսնում, որ այդ պատը անարդար պատ է: Այսօր չնայած աշխարհը չի տեսնում, որ Հայաստան երկիրը բզկտված է մասերի ցեղասպանութուն կոչվող հակամարդկային ակտով, սակայն որոշակի ժամանակ հետո կնկատի և վաղեմություն չունեցող այդ ակտի հետևանքները կաշխատի վերացնել և մեր Վանը, Արտահանը, Կարսն ու այլ հայկական բնակավայրերը կրկին կդառնան ՀԱՅԿԱԿԱՆ: Զարմանալի է, որ դուք Հայ լինելով չեք նկատում այդ բանը, էլ ուր զարմանանք, որ Ազնավուրի խոսքերով` ,,հակաճշմարտություն ուսուցանած,, թուրքն էլ չի ուզում նկատել,որ Ղարաբաղը Հայաստանի մասն է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Kristine (38) - Չհասկացա, ուրեմն փող պիտի տամ որ կարծիք ունենամ /հայտնեմ? Այ քեզ բան:
Naira
ete [email protected] hayrenaser liner apa hayeren lezu kimanar.ete mi mard ir hayreniqi lezvov chi xosum el nranic inch hayrenaser?
Kristine
Mleh Ishkhan. ISk DUQ ANDZAMP ERBEVICE INCH EQ AREL HAJASTANI HAMAR, XNDRUM EM TVEQ TVJLANEROV EV FINANSAKAN TVEROV.....DRANIC HETO DUQ IRAVUNQ KUNENAQ CHARLES ANZNAVOURI MASIN YNTHANRAPES GONE KHOSEL.
Ararat
Harganqners MECUTYANT , wor asum es ayn [email protected] [email protected] worn i verjo ogut e berelu , Hayeris , Hayastanin, woch te shaaaaaaaaat (hayrenaserneri ) pes akanjahacho u anogut shablon darzaz [email protected]
Loussine
Zhoghovurd, mer azgin ajs ahkharhum tshanachum en mer hajtni hajeri shnorhiv, Aznavury ajd tsutsakum arajin teghn e gravum, na chi karogh mer erkri bolor hartsery lutsel, bajts anum e hnaravor amen inch. Ekek gone mer azgi pativy bardzr pahogh hajerin hargenk, ajs mardy ir jurakanchjur hamergin hajtararum e ir hajkakan arjan masin. Inchkan shat linen Aznavouri nman mardik, ajnkan menk anmah enk linelu!
anush
Hargum em Sharl Aznavurin
ՎԱՀԱՆ
Շառլ Ազնավուր...Տառապյալ, մաքառող ու հայրենանվեր ՀԱՅԻ տեսակ, որի առաջ պետք է գլուխ խոնարհել.
Narine
es uxaki chem haskanum en hayerin , ovqer qnnadatum en Sharlin , nran qnnadateluc araj nax ev araj pordzeq anel nra araci gone 1%[email protected] hayeri hamar , ardyoq sxal es asum [email protected] vor [email protected] mafiozneri dzerqum e , kam nshanakutyun chuni jarder te cexaspanutyun kkochvi ayd [email protected] vor texi e unecel mer azgi het , kam ayn vor menq gorciq enq dardzel xoshor petutyunneri dzerqum , ev mer [email protected] angam groshi arjeq chuni nranc hamar , ev nranq mez hishum en miayn ayn jamanak , erb petq e turqiain sandzaharel , ev verjapes ayn [email protected] vor inchpes hayeri mej kan vayragner , aynpes el turqeri mej kan , bayc kan mardik voronq @ndunum en irenc arac [email protected] ([email protected]) , uremn der ayd [email protected] korac chi , ev [email protected] che vor vayragner en , es hpartanum em im hay linelov , ev xorhurd ktai bolorin hishel mer [email protected] ev huysners dnenq miayn mer vra, chhavasarvenq ayn mardkanc ovqer cexaspanutyun en gorcel ev jxtum en da , amen inch anenq vor mer [email protected] zargana ev [email protected] ir hoxum iren apahov zga , chtoxni gna otar erkrner, ev chkarchenq xoshor petutyunneric u chdarnanq nranc dzerqum gorciq , ayl mer [email protected] ashxarhum ir qashn unena ev pordzenq gnahatel azgin nvirvac mardkanc yuraqanchyur luman
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Mleh Ishkhan- Համաձայն եմ քո և 1,և 29 կոմենտների հետ:
Janna
Սա մարդու մեջ ապրող բոլոր բջիջների տառապանքն է: Նա անցել է ընդվզումի բոլոր փուլերով, պայքարի բոլոր ճամփաներով: Սա տարիների փորձից եկող իմաստնություն է, որի հետ դժվար է համաձայնել: Դժվար է գլուխը դուրս քաշել ավազից, թափ տալ ու ասել` այո, մեր բռնած ճամփան դեպի անդունդն է: Ով է այդքան հուսացել ու հուսախաբվել, ով է ամեն օր նայել բնավեր հարազատի աչքերին? Ում գլխով է ավելին անցել? Եվ վերջապես, ՆԱ կյանքով է ապացուցեց հայի իր տեսակը: Նա այլևս խնդիր չունի հասկացվելու...
Vahe
Ցեղասպանությունը պարզապես բառ չէ, դա պատմական փաստ է: Շառլ Ազնավուրին շատ սիրում և հարգում եմ և որպես երգիչ և որպես մարդ, և որպես հայրենասեր, բայց դրանից պետք չէ եզրակացնել, որ նա լավ դիվանագետ է, դրանք տարբեր բաներ են: Կամ թե, Թուրքիայում ո՞ր հայն է որ չի սիրում թուրքին, հարցը այստեղ ժողովուրդը չէ միայն, որի բարությունը խիստ կասկածելի է, ղեկավարությունը այլ բան չէ քան նույն ժողովուրդը, և ի վերջո էշը մի անգամ է փոսն ընկնում, ինչ է, նորի՞ց և նորի՞ց թուրքին սիրենք, սա նույնիսկ Քրիստոսի ասած հայտնի «մեկ երեսիդ ապտակողին մյուսն էլ դարձրու» ն չէ, սա ոչ ինչ է քան շատ մեղմ ասած անխելքություն
Ashot
Charl-y chisht e! U ira het hamadzayn em arden 20 tari!!! Uxex a astvac tvel, ogtagorcel a petq. Arden 20 tariya lacox u urishneric ognutyun xndrox azg enq! Heriq a. Tasib a petq unenal. Bani eq uzum hasnel, xelaci exeq, bagavacheq, hzoraceq, en jamanak harcery aranc voghbalu klucven. Es ashxarum gorcum a ujexi orenqy. Verj. Haskaceq verjapes, verj tveq animast ashxarhov mek cuycerin. Yndameny LOOSER- i tpavorutyun enq stexcum! Isk hima AXBARNER-i masin: iharke kan shat xelaci u vojamit mardik, bayc kan naev shat himarner, vor artasahmanum cuycer en anum, heto gnum iranc ameraikacu kam ayl azgi kyanqov aprum. Te vor heto dra hetevanqnery eli Hayastanum aprox mardik en qashum, etqany chen haskanum. Ay himarner, US-um aprelov dem eq Turqiayi sahman bacelun. To dzer hamar inch tarberutyun? Karoxa duq eq aprum shrjapakman mej? Karoxa vor erku harevan erkrneri mej potencial divanagitutyuny pchacnum eq, heto du eq dra dzery tarapelu? Mleh, du uxxaki suti hayrenaser es. Qez petq chi Hayastanum lav lini, vorovhetev du Hayastanum erbeq ches aprelu. Qo nmannery hervic tapak tapak xosum en, u virtual ser unen hayreniqi handep. Shat lacoxy chi haxtum, ayl ujexy. Es a petq dprocnerum erexanerin sovoracnel, voch te poqr tariqic erexeqi mej mtcnel vor menq chnshvac u tarapac struk azg enq exel. Yndhakaraky, sovoracreq vor menq ujex u mer araj hzoranalu xndir drac azg enq!!! Ov Charlin haskacav, giti vor sa e nra asacy.
Gevorg
Ax erani bolors aispes parz y jsmarit tesnel karenainq.Kezze mets Hay!!!!
Varaz Syuni (Amsterdam)
Mer azgi AMBOXCH VOXBERGUTIUNY na e, vor METS masy konkret ARGUMENTNEROV yev/kam PASTEROV ir asatsy CHI himnavorum/patasxan talis...................VERJAPES LAV LSEK/kardatsek te dimatsiny INCH e ASUM- bolor hartserum. U yndhanur ODAYIN xoskerits antsek ARGUMENTNERI....................Knnadatel Charles Aznavouri ays kam ayn asatsy/aratsy CHI nshanakum linel HAKA- Aznavour.
Manvel
Մեծ ու ազնիվ հայրենասերի խոսքեր են, մնացած հակա կոմենտները արդեն զզվելիա կարդալը, ուզում եիք որ մի սրտաճմլիկ սուտ հայրենասիրական դաշնակցական ճառ արտասաներ՞, եթե հայաստանում Շառլի պես մտածողները գոնե 5 տոկոս կազմեին մենք լրիվ ուրիշ կյանքով կապրեինք.
Edward
Mi pan el asem yete ouzoum ek ser harsere louzel tourkeri hed aba tra asbarezn el pas e ghntrem dakoug deghere nsdelov borodaghosoutyoun mi anek. ayl korzi ansek.isg tourkian kdnele shad heshd e. kardesoum vor naek Hayasdani arevmoudkoum e kdnvoum..
Edward
Br.Aznavoure nagh ev arach arvesdaked e ev voch tivanaked.na mez hamashgharhain mart e.ev mezaharousdneri sousagoum e. nran 100% el bedke chi Hay linel. es hsdah em vor sezanic 95% ir hampave vor ounenaik bidi nounisk chouzenaik Hay anoune lsel!payts ev aynvbes ir mech hayi ev amenagarevore azniv martou ayroun e hosoum. aynbes vor nran hankisd toghek ev ser kaghakagan harserin mi gharnek. yete inch vor harser ouzoum ek louzel nerga ev ansyali Hayasdani regimneri tem ,aba ghntrem asbareze pas e polorin.hamaghmpvek ev touk ser serkov louzezek.Br.Aznavoure shad e oknel Hayasdanin ev Hayoutyan .nran shnorhagall egek ev lresek!Br.Aznavourin knatadoghnere nran eghounke chen arjer.yete harser ounek LTB i hed gam Kochariani gan Sarksiani hed aba kachoutyoun ounesek ev knatadesek gam tadesek nrans ev votch te mez Hay Br.Aznavourin.Hasgasak aghperner Jan?
Անցորդ
Դառը ճշմարտություն...
Վահե-2010
Պարոն` 18. Sam, Ձեր նշած հոդվածում ազգասեր հեղինակը դավաճան է համարում LTP-ին, իսկ Ազնավուրի մասին խոսելիս մեջ է բերում Ազնավուրի հենց այս հարցազրույցը, որի հիմնական իմաստը ոչ թե ցեղասպանությունը ժխտելն է, այլ ըստ Ազնավուրի ասած խոսքերի իմաստի.` Ինչպես ուզում եք կոչեք հայերի զանգվածային սպանություննեը միայն մի շարունակեք այն, Ճանաչեք այն ...: ԵՎ նման բաներ: Ձեր նշած հեղինակը նույնպես արտասանված միտքը լավ չի ըմբռնում:
Sam
Yete uzumek chist hayrenaser darnal apa ays mardum petke atek http://glendalearmenianvoice.blogspot.com/2011/10/ltp-charles-aznavour-are-disgrace-to.html kardacek yev haskacek
Steve
It is a rather late conversion to reality from Mr Aznavour. Especially from one who has been very willing to play the genocide recognition game himself to generate praise from Armenian organisations, and who has also been very willing to lend his name to certain projects that have substantially enriched the Mafiosi. But the conversion, though late, is welcome and should be encouraged and praised. I just hope he sticks with it and doesn't recant.
Վեհարի
Համոզված եմ, Ազնավուրի դեմ մեկնաբանություն գրողները նրա հարցազրույցի միայն մի քանի տողն են կարդացել: Եթե ենթադրենք ես ասեի թե կաշառակերությունը Հայաստանում համատարած է, թե աշխարհի հզոր տերությունները թքած ունեն ցեղասպանության և հայերի Մարդու Իրավունքների նկատմամբ, ապա իմ ասածները անուշադրության կենթարկվեին: Իսկ մեծն Ազնավուրը որպես նաև մեծ դիվանագետ այդ նույն խոսքերն ասում է մեծ վարպետությամբ: Նկատեք, նա անգամ թուրքերի մասին ուղիղ չի ասում թե նրանց մեծամասնությունը ստախոս են այլ դա անում է ասելով` ,,Թուրքերը մի ազգ են, որոնց հակաճշմարտություններ են ուսուցանել,,: Ազնավուրը մի մարդ է որին աշխարհն է լսում, և վերջի-վերջո նրա նմանների ասածներով աշխարհը վաղ թե ուշ պետք է ճանաչի Հայ Դատի պահանջները և մեր հայրենիքը վերադարձվի մեզ:
Aram
hargum em AZNAVURIN bayc.... erevi shatern en arden moracel, vor SERJE naxagah darnaluc anmijapes heto, martyan depqieric anmijapes heto, meknec fransiya, isk [email protected], hay [email protected] vransiayum boykotum er nra [email protected] francia, ev inch exav???? fransiakan [email protected] baris bun imastov zhoxovrdin jardec [email protected] cerekov SERJI achqi araj, isk ur er AZNAVURE??????? inchu chmijamtec??? eeeeeeeeeeeeeeh ba asum eq, ed es inqs em tesel , nerka em exel, enpes vor na hreshtak chi, mi srbacreq, hayastanum nranic aveli shat u shat arjanavorner el kan, enpes chi vor uranum em nra bari gortsere haystani hamar, bayc, mi mafioz el inqn a!!!!
levik
I guess Hovsep doesn't live in one of the impoverished border villages in Armenia. He wouldn't be mouthing off so bravely if he did. The man says the mafia in Armenia must be stood up against a wall and executed - what more do you want? I'd rather have him stay on as an Ambassador of the RA and make such statements. I haven't heard anyone elese from the Spyurk with his standing make such statements or describe Armenia as heading down the road to ruin. Let him keep on talking!!!Let the traditional diaspora parties, AGBU, etc, fund NGo's fighting corruption and fraudulent elections in Armenia. Or are they too busy lobbying in Washington for handouts.
ara
Tund qandvi [email protected] ays [email protected] gcogh. Henc qo eresic e, vor ergichn el e qaghaqakanutyunic xosum, ayn el Sharli nman [email protected] Nra [email protected] pshrvum e, vor tesnum e mahacogh Hayastan, ayl tarberak chka, Es uzum es, vor voxj [email protected] harcni [email protected] es [email protected] gcac mardkanc -- Inchu eq stipum vor angam arvesti mardn e mrnchum u i lur ashxarhi asum vor duq mafioz eq. Sharli harcazruyci henc skzbic erevum e, vor [email protected] varvum e erkrum tirox iravichaki hamar. Nyutapes [email protected] patrast en amen inch anelu, bajc voch hay [email protected] spanelu, hatucman [email protected] kga. Sharlin nayeq vorpes ergchi, hashvi areq [email protected], zgacmunqayin mard e, karox e mi ban el mer srtov chi asel, manavand vor [email protected] shatern en @ndunel. [email protected] cavic e chchum, uzum e exacn el chkorcnenq. Noric em asum-- Tund qandvi [email protected] es [email protected] gcox. Es, vor hay hin banahyusutryamb shaghaghvel em, mijnadari voskexenikov tataxvel em, hayi [email protected] gitakcel em u esor artagaxti champen em brnel, uremn [email protected] inqnatip mi erevuyt e, ev xndrum em voch meki im qnnadateq, u voch meki im @nduneq, parzapes irerin nayeq aynpes inchpes dranq kan [email protected] is Sharln el e aydpes nayum. Tund qandvi [email protected] es [email protected] gcox. indz u im joghovrdin tnaver u aver anogh.....
Varaz Syuni (Amsterdam)
HOVSEP (11)- True. very true. As I wrote in my comment 8 above too............................................NELLI (10)- a)Axr INCH KA chhaskanalu? SHAT PARZ interview e- mardy PARZ u BATS kerpov asum e ir mtkiny.......b) INCH KAP UNI te mi urish Hay (asenk yes) AYS PAHIN vortex em. XOSKY Charles Aznavour-i tvyal INTERVIEW-i masin e............c) Ognelu koxkin SHAT KAREVOR e nayev te ov CHI VNASUM Hayastany- XOSKOV kam gortsov.
John
Նախարարները Ազնավուրին ուղեղը շբոդած են: The ruling elites have finally gotten to Aznavour ... this is not the Aznavour I recognize, nor does he speak on my behalf.
HASMIK
AYO DAJAN ER....BAYC CHSHMARTUTYUNN ER....ISK ERB E CHSHMARTUTYUNE DUR EKEL MARDKANC? EKEQ BAC ACHQEROV NAYENQ IRAKANUTYANE EV CHQNNADATENQ,AYL PORCENQ ELQER GTNEL AYS VICHAKIC DURS GALU HAMAR...
karen
2. Realin! Shat lav eq grel, woghjunum em! Hayastann esor aprum e ir isk joghovrdi goyutyamb miayn! 4linenq menq, 4i lini ev Hayastan, ete angam Mleh [email protected] ampi 4ap hac u panir uti! Sakayn mi bayc, menq el i verjo piti haskananq, wor amen in4 Aznavuric 4petq e spasel, ayn in4 na arel e, arden isk bavarar e, ev petq 4e nranic el avelin aknkalel! Mi or (ete wo4 arden) nrann vejnakanapes kzzvacnenq!
rahageets
It's a wake up call to all Armenians. Perhaps, just perhaps, we will start catching up to the realities of the 21st century and start to critically review our national strategy for the future. Otherwise, we will continue down the road to extinction and despair.
W. Wallace
Ազնավուրը Հայաստանի համար շատ բան է արել, դա անվիճելի է եւ մենք նրան երախտապարտ եղել ենք, կանք ու կլինենք: Նա ամենահայտնի հայերից աշխարհի մակարդակով: Այդքանն իմանալով թերեւս չպիտի հրապարակավ ներկայացներ իր կարծիքը, որի իրավունքը իհարկե ուներ: Առավել եւս որ այժմ ոչ թե հասարակ երգիչ է, այլ դիվանագետ, դեսպան... Աստված նրա հետ, բայց երբե՛ք նա իրավունք չի ունենա խոսել հայոց ազգի անունից:
Վեհարի
Պարոն Mleh Ishkhan, Ձեր հայտնած կարծիքը ճիշտ կլիներ հազարավոր արվեստագետների, գիտնականների, պաշտոնյաների և շատ այլոց մասին: Ես իմ կրտսեր որդուն Շառլ Ազնավուրի անունն եմ տվել այն պատճառով, որ հաստատապես գիտեի Ազնավուրի հայրենասեր լինելու մասին, գիտեի որ նա հայացքներով անկախ է և սեփական նախաձեռնությամբ է հանուն ազգի դիմում գործողությունների: Վատն այն է, որ Դուք չեք հասկացել Ազնավուրի հարցազրույցի բուն իմաստը և Ձեր մեկնաբանությամբ հարվածում եք յուրայինի: Ի տարբերություն հազարավոր հայերի Ազնավուրը տեսնում է, որ մեր ազգն այսօր նման է ծանծաղուտում հայտնված թփրտացող ձկան վտառի, որի շնչառության վերջին թթվածինը կտրելով թուրքիան և նրանց հետ էլ աշխարհի քաղաքակիրթ երկրները շարունակում են ցեղասպանությունը:
Real
To Mleh: Sireli voch GEGHDZAVOR im spyurqahay barekam. Haykakan [email protected] sirov qez hravirum e tsarayelu. Dzer nman tapak u voch adekvat datoghutyamb markants patcharov a vor es mi bur hayreniqn el kkortsnenq. Kettse [email protected]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter