HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ 14 երկրի պատվիրակներ շնորհավորել են Արցախին 20-ամյակի առթիվ

Օրերս Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում «Ժառանգություն» կուսակցության պատվիրակ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ 32 պատգամավորների ստորագրությամբ պատմության մեջ առաջին անգամ ընդունվել է Արցախի 20 ամյակին նվիրված մի հայտարարություն:

Դրանում բարձր գնահատելով Արցախի որդեգրած զարգացման ժողովրդավարացման մոդելի արդյունքներն ու շարժընթացը եւ գիտակցելով Արցախի պաշտոնական ներկայացուցիչների` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը, ԵԽԽՎ պատգամավորները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` 20-ամյակի կապակցությամբ եւ կոչ արել սերտորեն համագործակցել նրա օրինականորեն ընտրված իշխանությունների հետ:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ  Լեռնային Ղարաբաղը անկախություն հռչակեցին մոտավորապես միաժամանակ, սակայն եթե նրանցից առաջին երեքը արդեն 10 տարի է, ինչ Եվրոպայի խորհրդի անդամ են, ապա Արցախը դեռ այս կազմակերպության անդամ չէ:

Հակառակ այս փաստի եւ դժվարին իրավիճակի` Արցախը, այնուամենայնիվ, որդեգրել եւ շարունակաբար իրականացնում է պետական շինարարության այնպիսի քաղաքական ուղի, որը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի ոգուն, առաքելությանը եւ արժեքներին: Հայտարարությունը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներից բացի ստորագրել են 13 երկրներ ներկայացնող 25 հեղինակավոր ներկայացուցիչներ:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter