Վարչապետը` նոտարական համակարգի համատարած կաշառակերության մասին
Կառավարության որոշմամբ հավանություն է ստացել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով նախատեսվում է նոտարի պաշտոնում նշանակվելու հնարավորություն ընձեռել նաև իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ գործունակ քաղաքացիներին' անկախ ստաժավորման հանգամանքից։
ՀՀ վարչապետն ասել է, որ չնայած բավական երկար ժամանակ է, ինչ ներդրվել է նոտարական այս համակարգը, բայց համատարած դժգոհություն կա։
«Սա այն ոլորտն է, որտեղ նույնպես իրականացվել է մոնիտորինգ,- նշել է Տիգրան Սարգսյանը։ - Համատարած կաշառակերություն է գործառույթների կիրառման առումով, ընդ որում քաղաքացիներին տեղյակ չեն պահում, թե իրականում ինչ վճարներ պետք է իրականացնի քաղաքացին, միանգամից գումարը վերցնում են։ Պարզվում է, որ այդ գումարը 2-3 անգամ գերազանցում է սահմանված սակագները։ Պետք է նաև այդ խնդրին անդրադառնալ։ Սահմանել ենք որոշակի միջանցք, ասենք, ծառայությունն արժե 3000-5000 դրամ։ Համատարած 5000 դրամ են վերցնում, չկա որևիցե մեկը, որ ասենք, 3000 դրամով այդ ծառայությունը մատուցի։ Հետևաբար պետք է անդրադառնանք սակագներին և վերանայենք դրանք, ուղղակի վերացնենք այդ սանդղակը։ Օրենսդրական այս փոփոխությունը մեզ խիստ անհրաժեշտ է, որովհետև ուզում ենք նոտարների քանակն ավելացնել, բայց չենք կարողանում։ Փակ համակարգ ենք ստեղծել և կախվածության մեջ ընկել նոտարներից։ Հիմա քայլ առ քայլ պետք է շտկենք իրավիճակը»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել