HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էջմիածնից Երեւան տեղափոխող երթուղայինները շարունակում են «հանգիստը»

Այսօր «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը, չնայած «տրանսպորտային անհարմարություններին», մոնիթորինգի երնթարկեց Երեւանին կից մարզերից եկող միջքաղաքային տրանսպորտի վիճակը: Մասնավորապես՝ ակտիվիստներից մեկը առավոտյան ժամը 10:00-ին Արմավիրի մարզում էր:

Միջքաղաքային տրանսպորտը շարունակում է չսպասարկել էջմիածնեցիներին. կանգառում շուրջ 20 ուղեւոր սպասում էին որեւէ փոխադրամիջոցի.

«Այսօր էլ տրանսպորտ չկա՞»,- հարցրեցի ես մի խումբ երիտասարդների:

«Վերջին օրերին տաքսի էլ չկա. աչքիս էս անգամ մնաց ոտքով»,- կատակեց նրանցից մեկը:

Տասը րոպե անց կանգառին մոտեցավ մի մեքենա, որը չէր կրում տաքսի ծառայության համապատասխան նշան եւ առաջարկեց «հարմար գներով» հասցնել Երեւան:

Սակայն այստեղ էլ կանգառում կանգնած մի երիտասարդ մոտեցավ վարորդին եւ ասաց,որ չի կարող մարդկանց տեղափոխել, քանի որ «իրենց տաքսիներից» չէ:

Փորձեցի պարզել տղայի ինքնությունը, սակայն նա՝ տեսնելով, որ արդեն միացրել եմ ձայնագրիչը, խուսափեց ներկայանալ եւ «թույլ տվեց» Երեւան գալ:

Իսակովի պողոտայի սկզբնամասում ճանապարհային ոստիկանության երկու ավտոմեքենա էին կանգնած, որոնք արգելում էին դեպի Կենտրոն ընթանալ այս ճանապարհով:

Էջմիածնից մայրաքաղաք հասնելու համար մեզնից պահաջվեց 500 դրամ (երթուղայինի մեկ տոմսի կրկնակի գին) եւ 55 րոպե:

Ավելի ուշ կներկայացնենք նաեւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից դեպի մայրաքաղաք սպասարկող տրանսպորտի վիճակը:

«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքցիական նախաձեռնություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter