HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության հայտարարությունը` Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հավաքի վերաբերյալ

Ազատության հրապարակում անցկացվող անօրինական հավաքը տևական ժամանակ է, ինչ կոպտորեն խախտում է հասարակական կարգը: Հավաքի մասնակիցները, անտեսելով ոստիկանության օրինական պահանջները, Ազատության հրապարակը չեն ազատել տեղադրված վրաններից` դրանով իսկ սահմանափակելով այդ տարածքի մատչելիությունը այլ անձանց համար:

Հավաքի կազմակերպիչների և մասնակիցների անօրինական գործողությունների արդյունքում վերանայվեց նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ժողովրդական  արտիստ Վանուշ Խանամիրյանի վերջին հրաժեշտի արարողությունը կազմակերպելու վերաբերյալ կառավարական հանձնաժողովի որոշումը: Սույն արարողության պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության բանակցությունները հավաքի կազմակերպիչների հետ արդյունք չտվեցին:

Դրսևորելով հանդուրժողականություն և պահպանելով հավաքի կազմակերպիչների հետ հետևողականորեն բանակցելու որդեգրված սկզբունքը` ոստիկանությունը մինչ այժմ ձեռնպահ է մնացել օրինականության խախտման նման դրսևորումների վերացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելուց՝ ապավինելով հավաքի կազմակերպիչների ողջամտությանը:

Միաժամանակ,  անօրինական հավաքի կազմակերպիչները և մասնակիցները հերթական անգամ տեղեկացվում են, որ հասարակական կարգի անհամաչափ խախտման դեպքում ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանություններ (1)

Mesrop Mesropyan
Մեկնաբանությունը...Կեղտոտ սուտ: Այն ինչ գրված է այս հայտարարության մեջ, բացարձակ սուտ է, և լավագույնս բնութագրում է մեր այսօրվա ոստիկանության պահվածքը և գործելակերպը: Ողորմելի բանսարկուներ, մի թե դուք էլ եք հայ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter