«Չորրորդ ինքնիշխանություն». ճիշտը հայոց լեզվով ձուլվելն է
Երևանի փողոցներում փակցված պաստառները, որոնք ազդարարում են, որ Սերժ Սարգսյանի բարձր հովանու նորքո Հայաստանում անց են կացվում «Ռուս խոսքի օրեր», խիստ զայրացրել են «Հայրենապահ» երիտասարդների միության անդամներին, որովհետև միջոցառման կարգախոսն, ըստ նրանց, հնչում է այսպես՝ «ռուսերենով մենք ապագայում կմիաձուլվենք»:
«ՉԻ» - Այո, միաձուլվել պետք չէ, բայց ռուսերեն իմանալ երևի պետք է: Բանն այն է, որ հայրենասեր երիտասարդները սխալ են հասկացել կարգախոսը. խոսքը ոչ թե «ապագայում միաձուլվելու», այլ «ապագային միաձուլվելու» մասին է («Русским языком мы с будущим слиты»):
Բայց սա, իհարկե, չի նշանակում, որ նրանց վրդովմունքը տեղին չէ: Ինչո՞ւ: Որովհետև ապագային հաստատ պետք է միաձուլվել, բայց հայերենով: Ավելին, «ռուսերենով ապագային միաձուլվելու» կարգախոսը մեզ համարչ շատ ավելի մեծ խայտառակություն է, որովհետև կասկածի տակ է դնում Հայաստանի անկախությունը և ազդարարում, որ մեր ապագան առնվազն «ռուսալեզու տարածքում» է:
Եվ սա արվում է «Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո»: Հետաքրքիր է՝ այդ մարդը տեղյա՞կ է, որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, և այդ հոդվածը ժամկետային սահմանափակումներ չունի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել