HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». դատն ավարտվեց, որոշումը՝ 2 օրից

Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կազմակերպված ավազակային հարձակման գործով դատավարությունը:

Այս գործով գործարար Արա Կարապետյանին և նախկին ոստիկան Արմեն Նիկողոսյանին առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 15 տարվա ազատազրկման: Մնացած 8 ամբաստանյալները դատապարտվել էին 14-ից 8,5 տարվա ազատազրկման:

Կարապետյանը վերաքննիչից պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատավճիռը և գործն ուղարկել լրացուցիչ քննության:

Երեկվա դատական նիստում գործարարը և նրա փաստաբանները շարունակեցին միջնորդություններ ներկայացնել, սակայն դրանք մերժեց վերաքննիչ քրեական դատարանի եռյակը:

Այնուհետև եռյակը հայտարարեց վերջնական որոշում կայացնելու նպատակով խորհրդակցական սենյակ հեռանալու մասին: Որոշումը կհրապարակեն հոկտեմբերի 10-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter