HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանն իրա՞ր է խառնվել

«Հրապարակի» տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանն իրար է խառնվել: Նա մտերիմների շրջանում հայտարարել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու է շեֆը փոխվել իր նկատմամբ: Նաև հայտարարել է, որ վերջին օրերին կուսակցության հետ կապված հարցերը նախագահը վարչապետին է հանձնարարում:

Տիգրան Սարգսյանի դիրքերի ամրապնդումն արտահայտվեց նաև նրանով, որ ՀՀԿ-ի անունից Քոչարյանին ուղարկված «մեսիջը» նա փոխանցեց՝ նշելով, որ 10 տարի Սերժ Սարգսյանն է նրան թիկունք եղել, հիմա պարտքը վերադարձնելու ժամանակն է:

ՀՀԿ-ում չեն բացառում, որ Հ.Աբրահամյանի նկատմամբ տրամադրվածությունը կապված է Քոչարյան-Ծառուկյան հնարավոր տանդեմի հետ, որտեղ խնամին՝ Աբրահամյանը, չի կարող դերակատարում չունենալ: Չնայած Ազատիչն Արգամիչին խոստացել է, որ անպայման կլինի ՀՀԿ համամասնական ցուցակում:

Ի դեպ, երեկվա ֆուտբոլային խաղին Աբրահամյանի բացակայությունը ևս հաստատում է վերը նշվածը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter