HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Ղարաբաղի մասին մոռացեք

ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը նամակ է գրել ադրբեջանցի մտավորականին:

«Առաջինը, որ ուզում եմ խորհուրդ տան ձեզ. կողմնորոշվեք վերջապես, թե ով եք դուք: Այլապես մերթ թուրք եք, մերթ թաթար, մերթ աղվան, մերթ ուրիշ ինչ-որ բան... Բայց չէ՞ որ պարզից էլ պարզ է. դուք այն վայրի հորդաներից եք, որոնք խուժեցին ինչ-որ հեռավոր տափաստաններից: Այդքան բան:

Չէ՞ որ ձեր ավագ եղբայրը չի ժխտում, որ հորդաներով խուժել, հարձակվել է Բյուզանդիայի վրա և, իհարկե, այն ամենը, ինչ կարելի էր ոչնչացնել, ոչնչացրել է ու վերանվանել:

Ընդհանրապես դուք հմուտ եք հնարքների ու ստերի մեջ: Ահավասիկ ինչ-որ Խոջալու էլ հորինեցիք: Այդ խոջալուցիներին գնդակահարել են ձեր իսկ բաշիբոզուկները՝ ի հեճուկս ձեր ինչ-որ գործչի: Բայց եթե անգամ եղել է այնպես, ինչպես դուք եք ասում, ապա, փառք Ալլահին, մենք վերջապես սովորեցինք ձեզանից սպանել խաղաղ բնակիչների, սովորեցինք դաժան լինել»,- գրել է նա նամակում:

Նաև հավելել է. «Պիտի խոստովանեմ. նույնիսկ ձեր ավագ եղբոր իրականացրած 1915 թվականը չսովորեցրեց մեզ այն, ինչ կարողացաք սովորեցնել մեզ դուք Սումգայիթում: Շնորհակալություն ձեզ և էլի մեկ անգամ փառք Ալլահին: Ոհմակի մեջ ապրողը պիտի սուր պահի ժանիքները: Իսկ Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացեք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter