Սեպտեմբերի ընթացքում Ադրբեջանը հրադադարը խախտել է 1450 անգամ
Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. սեպտեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1450 անգամ: Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու ավելի քան 250 դեպք:
ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն՝ նշյալ ժամանակահատվածում թշնամին հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ:
Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար զինատեսակներից ավելի քան 300 անգամ:
«Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում»,- հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել