Թմրամիջոց՝ վկայականի կազմում
Հոկտեմբերի 7-ին ճանապարհային ոստիկանության ծառայողները Կապան քաղաքի Գործարանային փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են 47-ամյա Բորիս Ա.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Փաստաթղթերի ստուգման ընթացքում ոստիկանները Բորիս Ա.-ի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականի կաշվե կազմի արանքում նկատել են սև գույնի ափիոնանման զանգված' պոլիէթիլենով փաթեթավորված:
Ոստիկանության Կապանի բաժնում պարզվել է, որ հայտնաբերված զանգվածի քաշը 0,4 գրամ է: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել