HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Շառլ Ազնավուրին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Հանդիպմանը ներկա են եղել Ազնավուրի իմպրեսարիո Լևոն Սայանը, ֆրանսիացի արվեստի գործիչներ Ժերոմ Ռևոնը և Ստեֆան Գատոն:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր մակարդակով վերջին փոխայցելություններին, որոնք, նրանց համոզմամբ, հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ևս մեկ վկայություն են և նոր խթան կդառնան երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում նախագահը Լևոն Սայանին է հանձնել նրան շնորհված ՀՀ պետական պարգևը' Պատվո շքանշանը, որ Լևոն Սայանն ստացել էր դեռևս 2009 թ.' հայ ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկարամյա ազգանպաստ գործունեության համար:

Իսկ Ժերոմ Ռևոնին և Ստեֆան Գատոյին Սերժ Սարգսյանը հանձնել է Մովսես Խորենացու մեդալ, որով արվեստի այս գործիչները պարգևատրվել էին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ և հայ ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter