HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը ՊՆ-ում նոր երևույթ չէ»

Այսօր պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը պարզաբանում է տարածել՝ մամուլում տարածված այն տեղեկությունների առթիվ, ըստ որոնց՝ նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մի շարք բարձրաստիճան զինվորականներ ենթարկվել են կարգապահական տույժերի: Ստորև ներկայացվում է պարզաբանումը:

«ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 7-ին հրաման է ստորագրել, որով «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքի ժամանակ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի համար պատասխանատու զինվորականները ենթարկվել են տույժերի:

Մի շարք բարձրաստիճան սպաներ, այդ թվում զորամասի հրամանատարը ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ մի շարք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում երեք գեներալներ ստացել են նկատողություն:

Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը պաշտպանության նախարարությունում նոր երևույթ չէ: Կարող եմ նշել, որ 2008 թվականից մինչ օրս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով տասնյակ բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում զորամասի հրամանատարներ ու գեներալներ ստացել են տարբեր տույժեր՝ զբաղեցրած պաշտոններից ազատում, նախազգուշացում, նկատողություն:

Կարգապահական տույժերի կիրառումը աշխատանքային առօրյայի մաս է կազմում, և եթե նախկինում ամեն առիթով այդ մասին մամուլի հաղորդագրություններ չեն տարածվել, չի նշանակում, թե բարձրաստիճան զինվորականները մինչև հիմա չեն ենթարկվել կարգապահական տույժերի»:

Մեկնաբանություններ (1)

eli es
vaxenum e pashtpanutian naxararutiuny gri aid generalneri anunn ery ,qani vor kparzvi vor amen aritov nranq stacel en te kochumner te medal u shqanshaner. greq anunery da e chishty ete iroq hramn ka patjelu hamar

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter