Արմեն Աշոտյանն ուսուցիչների աշխատանքը համարում է առաքյալների աշխատանք
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ուսուցչի օրվա և թարգմանչաց տոնի առթիվ այսօր մի խումբ մանկավարժների պարգևատրել է ԿԳՆ ոսկե հուշամեդալով և ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
«Դարեր շարունակ գիտելիքի ստեղծումն ու տարածումը հայ ժողովրդի առաքելությունն ու ինքնության բաղկացուցիչ մասն են եղել։ Սիրելի ուսուցիչներ, ձեր աշխատանքային գործունեությունը յուրահատուկ առաքելություն է, դա Առաքյալների աշխատանք է»,- դիմելով ուսուցիչներին՝ նշել է Արմեն Աշոտյանը և ընդգծել, որ հայ մանկավարժը միշտ ունեցել է իր ուրույն տեղը մեր հանրային կյանքում։
Նախարարն անդրադարձել է նաև միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցականների ունեցած նվաճումներին՝ ընդգծելով, որ այս տարի միջազգային առարկայական օլիմպիադաներից հայ աշակերտները վերադարձել են 10 մրցանակով, այդ թվում ոսկե մեդալով:
«Վերջին տարիների վիճակագրության մեջ սա աննախադեպ արդյունք է, քանի որ մինչ այդ ունեցել ենք միջազգային օլիմպիադաների առավելագույնը 7 մրցանակակիր: Լավ ուսուցիչների շնորհիվ է, որ մեր աշակերտները կարողացել են հաղթել աշխարհի գերտերությունները ներկայացնող աշակերտներին»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել