HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում բացվել է «Այբ» ավագ դպրոցը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում «Այբ» ավագ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Կրթական այս հաստատության կառուցումը սկսվել էր 10 ամիս առաջ:

Ավագ դպրոցը «Այբ կրթական հանգույց» դպրոցական ավանի ընդամենը առաջին բաղադրիչն է, որին, հիմնադիրների համոզմամբ, հաջորդելու են նոր ու ավելի հավակնոտ ծրագրեր. հաջորդաբար կառուցվելու են միջին և կրտսեր դպրոցները, մանկապարտեզը, եկեղեցին և համայնքային կենտրոնը, մեդիա արվեստների կենտրոնը, հանրային այգիներ և այլն:

Ծրագրի հեղինակների ցանկությունն է, որ կրթական այս նոր միջավայրը, որտեղ ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ, և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները, նպաստի հայկական կրթության մրցունակության բարձրացմանը:

«Այբ» ավագ դպրոցի բացման արարողությանը նշվել է, որ այն հավակնում է դառնալ դարաշրջանին համահունչ դպրության կենտրոն:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանը նորաբաց դպրոցում շրջայցի ժամանակ ծանոթացել է կրթական հաստատության պայմաններին, զրուցել դպրոցի սաների, նրանց ուսուցիչների ու «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ: Նախագահն ընդգծել է, որ մշտապես աջակցելու է մեծ նվիրումով արվող այս կարևոր գործին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter