HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը

Հոկտեմբերի 8-ին 84 տարեկանում մահացել է հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ժիրայր Ավետիսյանը:

Ժիրայր Ավետիսյանը ծնվել էր 1927 թվականի հոկտեմբերի 22-ին Էջմիածինում:

Առաջին հեռուստաեթերը սկսվել է կես դար առաջ` մեկ կարմիր կոճակի սեղմումով, և այդ կոճակը առաջինը սեղմել է Ժիրայր Ավետիսյանը, ով նկարահանել է առաջին հայկական հեռուստաֆիլմը, առաջին խաղարկային ֆիլմը, առաջին լիամետրաժ ֆիլմը ու էլի տասնյակ ֆիլմեր, հարյուրավոր հաղորդումներ ու բեմադրություններ:

Ավետիսյանը 36 փաստագրական և գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է, որոնցից են «Ձորի Միրոն», «Շրթներկ համար չորս» կատակերգությունը, «Պոեմ հերոսական» ֆիլմ բալլադը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter