HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Հիմնականում համապատասխանում է ժողովրդավարության չափանիշներին

Նրանք նշեցին, որ իրենց եզրակացությունը նախնական է, եւ նրանք մնալու են Հայաստանում, որպեսզի հետեւեն ընտրությունների հետ կապված վեճերի լուծման գործընթացին:

«Համեմատած նախորդ նախագահական ընտրությունների հետ` էական առաջընթաց է գրանցվել ընտրական գործընթացների նախապատրաստման եւ անցկացման գործում», «Հայաստանը մոտ է Եվրամիությունը», «Հայաստանի իշխանություններն իրական ջանքեր են գործադրել նախորդ ընտրություններում նշված թերություններին անդրադառնալու համար» այս եւ այլ նմանատիպ հայտարարություններով էին սկսում իրենց խոսքը դիտորդները:

Ասուլիսում բոլորին ամենից առաջ հետաքրքրում էր, թե ինչու՞ նրանք չեն խոսում բռնության ենթարկված մարդկանց մասին, եւ ինչու՞ դա չի ազդում նրանց եզրակացությունների վրա:

«Մենք փորձում ենք ներկայացնել ընդհանուր իրավիճակն ամբողջության մեջ, պարզապես նշում ենք ամենահիմնական եզրակացությունները: Մեր եզրահանգումներում կան անդրադարձներ, որոնք վերաբերում են բռնության դեպքերին: Բայց մենք չենք կարող ասել, որ այդ առանձին դեպքերն ազդել են ընդհանուր պատկերի վրա: Դրանք զգալի մաս չեն կազմել»,- պատասխանեց ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ եւ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Ան-Մարի Լիզանը:

Նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ դիտորդների հայտարարության մեջ ամենակոշտ դիտարկումները հետեւյալն էին.

«ԿԸՀ-ն ապահովել է թափանցիկության բարձր մակարդակ` բացառությամբ բողոքների քննությանը, որոնց մեծ մասամբ անդրադառնում էին ոչ պաշտոնական նիստերում»:

«Թեկնածուների լուսաբանումը մեծամասամբ եղել է դրական կամ չեզոք, միայն մեկ թեկնածուի լուսաբանումը հեռարձակվող լրատվամիջոցներով եղել է մեծապես բացասական` ներառյալ հանրային լրատվամիջոցներով»:

«Բարելավվել էր քվեի գաղտնիությունը, սակայն պահանջվում է հետագա առաջընթաց հատկապես զինվորականների քվեարկության մասով: Խմբակային քվեարկությունը շարունակում էր խնդիր հանդիսանալ»:

«Ձայների հաշվարի ընթացքը գնահատվել է որպես «վատ» կամ «շատ վատ» այցելած տեղամասերի մոտ 16 տոկոսում»:

«Առանձին դեպքերում լուրջ խնդիրներ են նկատվել, այդ թվում քարոզելու, ընտրողների ընտրության վրա ազդելու փորձեր, ընտրողների ահաբեկում, «վերահսկվող քվեարկություն», քվեների առք ու վաճառք եւ ընտրողների տեղափոխում մեկ տեղամասից մյուսը»:

Դիտորդական առաքելությանը մասնակցել է մոտ 400 դիտորդ, այդ թվում 75 խորհրդարանականներ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) եւ Եվրախորհրդարանի կազմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter