HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԴ Խնայբանկի ղեկավարությանը և շքանշան հանձնել Ռուբեն Վարդանյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Խնայբանկի ղեկավարության հետ՝ Խնայբանկի և բանկի վարչության նախագահ Գերման Գրեֆի գլխավորությամբ: Հանդիպմանը նշվել է, որ Հայաստանի տնտեսության մեջ տարիներ շարունակ արդյունավետորեն գործում են ռուսական կամ համատեղ կապիտալով մի շարք ընկերություններ:

Ընդգծվել է, որ Ռուսաստանն ավանդաբար համարվում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը, ում հետ տնտեսական կապերը տարեցտարի ավելի են ամրապնդվում: Զրուցակիցները քննարկել են Խնայբանկի հետ  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ համագործակցության զարգացման հնարավորությունները:

Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցող  Ռուբեն Վարդանյանին Հանրապետության ղեկավարը հանձնել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, որով ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը պարգևատրվել էր Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և արգասաբեր հայանպաստ գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացման և առաջընթացի ապահովման գործում ցուցաբերած նվիրումի ու մատուցած ծառայությունների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանություններ (2)

Gevorg
Kargin hay@ hayoc lezvi dem chi gorcum.
Arsen
Halal e Ruben Vardanyanin, kargin Hay eA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter