Զանգվածային երթ՝ երիտասարդների մասնակցությամբ
Թումանյան-Աբովյան-Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան երթուղով երիտասարդները հասան ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, որն արդեն օղակել էին ոստիկանները: Դատախազությանը կոչ արվեց ամենայն խստությամբ պատժել ընտրակեղծարարներին: Երիտասարդները շարունակ վանկարկում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի, գլխավոր դատախազի տեղակալ, այսօր շարժմանը միացած Գագիկ Ջհանգիրյանի անունները: Ամբողջ երթի ընթացքում հնչում էին «Հաղթանակ», «Միացում», «Սերժիկ, հեռացիր», «Լեւոն, նախագահ» կոչերը:
Դատախազության դիմացից երթի մասնակիցները թեքվեցին Հանրապետության հրապարակ, ուր` կառավարության շենքի դիմաց, հասցրել էին հավաքվել ոստիկանները: Նրանց եւ Սերժ Սարգսյանի հասցեին ամոթանքի կոչեր հնչեցնելով` երիտասարդների զանգվածը ուղղվեց Նալբանդյան փողոց, այնուհետեւ անցավ Թումանյան փողոցով` ընթացքում քաղաքացիներին հորդորելով միանալ շարժմանը: Երթն ավարտվեց Ազատության հրապարակում:
|
|
Տեսանյութեր
Լուսանկարներ





Մեկնաբանել