HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գևորգյանն այցելեց Լոռու եւ Տավուշի մարզեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում այսօր ներկա գտնվեց բերքի տոնին, որին մասնակցում էին եւ իրենց մշակած բերքն ու բարիքն էին ներկայացնում մարզի համայնքները:

Միջոցառմանը ներկայացվեցին բերքահավաքի արդյունքները, նշվեց, որ մարզի համար գյուղատնտեսական տարին բարեհաջող է եղել, գրեթե բոլոր մշակաբույսերից ստացվել է միջին եւ միջինից բարձր բերք:

Լավագույն արդյուքներն արձանագրած համայքները, գյուղացիկական կազմակերպություններն ու անհատները խրախուսվեցին մարզպետ Ա. Նալբանդյանի  շնորհակալագրերով:

Ա. Գեւորգյանը շրջեց տաղավարներով, ինչպես նաեւ ներկա գտնվեց տոնական հանդիսություններին:

Փոխվարչապետը Լոռիից մեկնեց Տավուշ, մարզպետ Ա. Ղուլարյանի ուղեկցությամբ եղավ Դիլիջանի  միջազգային դպրոցի շինհրապարակում, ծանոթացավ կատարվող աշխատանքների ընթացքին:  Փոխվարչապետին զեկուցվեց, որ ներդրումային ծարգրի առաջին փուլը, որի ծավալը կազմում է 80-85 մլն դոլար, մեկնարկել է այս տարի ամռանը: Աշխատանքներն ընթանում են համապատասխան ժամանակացույցի, ներկայումս կատարվում են հողային աշխատանքները:  Տեղում շինարարության պատասխանատուների եւ տեղական ու տարածքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին  շինարարական գործընթացին աջակցելու հետ կապված հարցեր:  Աշխատանքների ավարտը նախատեսվում է  2013թ –ին:

Ա. Գեւորգյանը մասնակցեց նաեւ Դիլիջան քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter