HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է

Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Քննարկվել է վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Կայունությունը համարելով վերջին տարիների լրջագույն ձեռքբերումներից մեկը, որի վրա են կառուցված երկրի հիմնական հաջողությունները, նախագահ Քոչարյանն ասել է, որ երբեւիցե որեւէ մեկին թույլ չի տա վտանգել ներքաղաքական կայունությունը:

«Երկրի նախագահը պատասխանատվություն է կրում եւ պատրաստ է լիարժեքորեն այն կատարել: Վճռական եմ ձեռնարկել բոլոր միջոցները երկրում կարգ ու կանոնի պահպանման համար»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Այդ առնչությամբ նա տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Երկրի ղեկավարի խոսքով, իշխանությունն ընտրվում է միայն օրինական ճանապարհով, բռնությամբ, զոռբայությամբ իշխանության չեն գալիս եւ երբեք թույլ չի տա, որ որեւէ մեկը ստվերային դերակատարություն ունենա կամ որեւէ մեկի քմահուճույքներն ազդեն ներքաղաքական կայունության, քաղաքական գործընթացների վրա: «Որեւէ կառույց չի կարող իրեն օրենքից դուրս դնել եւ զբաղվել ապօրինի գործունեությամբ»,-շեշտել է նա:

ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմը նշել է, որ բանակը միշտ էլ եղել է կայունության կարեւորագույն երաշխիքներից մեկը եւ այսօր էլ անհրաժեշտության դեպքում կձեռնարկի երկրի սահմանադրական կարգի պահպանմանն ուղղված քայլեր եւ պատրաստ է լիարժեք կատարել Գերագույն գլխավոր հրամանատարի բոլոր հրամանները:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության ղեկավար կազմի հետ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության ղեկավար կազմի հետ:

Քննարկվել է վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրանից բխող իրավապահ մարմինների կողմից հնարավոր բոլոր գործողությունները:

Նշելով, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում արհեստական ներքաղաքական լարվածության ստեղծում է, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «քաղաքական պայքարում արժանապատիվ պարտություն կրելը եւս ժողովրդավարական մշակույթի կարեւոր բաղադրիչ է, որը, ցավոք, Հայաստանում դեռեւս ձեւավորված չէ»:

Նա այսօր տեղի ունեցողը գործընթացները գնահատել է իշխանությունն ապօրինի ճանապարհով զավթելու փորձ. «մեր գործողությունները լինելու են վճռական ու կտրուկ` ուղղված երկրի կայունությանն ու սահմանադրական կարգի պահպանմանը»,- շեշտել է նա: Հանրապետության նախագահն այս առնչությամբ համապատասխան հանձնարարականներ է տվել իրավապահներին:

Ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները վստահեցրել են, որ ոստիկանությունն ունի միանգամայն բավարար ներուժ ու կամք իրագործելու իրեն վերապահված գործառույթները, սադրանքները չեզոքացնելու եւ երկրի ներքին կարգ ու կանոնը պահելու համար:

Ռոբերտ Քոչարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ:

Քննարկվել է վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրանից բխող անելիքները:

Տեղի ունեցող գործընթացները գնահատելով իշխանության զավթմանն ուղղված փորձ, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ պատասխան գործողությունները լինելու են վճռական եւ կտրուկ: «Երկրի կայունությունը որեւէ պարագայում սակարկման առարկա չէ»,-շեշտել է նա: Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան ղեկավարները հավաստացրել են, որ ծառայության բոլոր ստորաբաժանումներն անխափան գործում են եւ պատրաստ են լիարժեքորեն կատարել տրված բոլոր հանձնարարականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter