HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիները բողոքում են «Հայլուրի» դեմ

Վերջին օրերին բողոքի ակցիաներ են սկսվել նաեւ Հանրային հեռուստաընկերության դեմ: ՀՀ քաղաքացիների այս նամակը ուղարկվել է լրատվամիջոցներին, ինչպես նաեւ` «Հայլուրին»:

Սույն նամակով արտահայտում ենք մեր բողոքը և դժգոհությունը հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների ժամանակ բացահայտ իշխանամետության, ճշմարտության աղավաղման և քողարկման, լրագրողական էթիկայի և անաչառության սկզբունքների խախտման, ժողովրդի համար նշանակալից իրադարձությունների անհարիր լուսաբանման դեմ:

Հանրային հեռուստառադիոընկերությունը ստեղծում է պետությունը` ապահովելու համար քաղաքացիների սահմանադրական իրավունքը, այսինքն` ազատորեն ստանալ քաղաքական, տնտեսական, կրթական […] և այլ տեղեկատվություն:

Մինչդեռ ժողովրդի ձայնն արտահայտող նախընտրական հանրահավաքները, ինչպես նաև` հետընտրական զանգվածային ցույցերը կամ չեն լուսաբանվել ընդհանրապես, կամ լուսաբանվել են խիստ բացասական երանգավորմամբ, չեն ցուցադրվել ժողովրդի միասնական բողոքը ցուցադրող կադրերը: Չեն լուսաբանվել նաև ընտրական գործընթացի ժամանակ տեղ գտած բազմաթիվ խախտումները, բռնությունները և քաղաքացիների ազատության դեմ ոտնձգությունները: Ձեր լռությունը դարձնում է Ձեզ մեղսակից կատարվող հանցագործություններին:

Մենք պահանջում ենք լսելի դարձնել ժողովրդի ձայնը, ցուցադրել և հավուր պատշաճի հեռուստադիտողին ներկայացնել Ազատության հրապարակի նստացույցը, բողոքի մյուս ակցիաները և անաչառորեն մեկնաբանել ՀՀ քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքի զարգացումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter